Այս իրը կոչվում է «ջրահարսի քսակ». դուք չեք պատկերացնում, թե ինչ է լինում դրա մեջ (լուսանկարներ)
LifestyleԴեսից-դենից
Եթե դուք ծովափում հանգստանալիս հանկարցակի գտնեք «ջրահարսի քսակ» կոչվող այս բանը, Ձեզ հավանաբար կհետաքրքրի այն հարցը, թե ինչու է դա այդպես կոչվում ու ինչ է դրա մեջ պահվոում։ Բնականաբար, դա քսակ չէ ու առավել ևս չի պատկանում ջրահարսերի, ուստի պետք չէ ակնկալել դրա միջից ոսկի ու մարգարիտներ գտնել։ «Ջրահարսի քսակ» անվանում են ոչ մեծ կապսուլները, որոնց մեջ ձվադրում են շնաձկների ու սկատերի որոշ տեսակներ։ «Ջրահարսի քսակները» լինում են սև կամ շագանակագույն, դրանք փափուկ են և շոշաափելիս կաշի են հիշեցնում։ Այնպես, որ եթե դուք գտնեք նման բան, պետք չէ իրար խառնվել, որովհետև դուք ամենայն հավանականությամբ գտել եք ծովային «նորածնի» ինկուբատոր։
«Ջրահարսի քսակները» ոմանց կարող են սարսափազդու թվալ, բայց դրանք իրականում կոլլագենից բաղկացած գոյացություններ են…


Եթե դուք գտնեք նման բան, ապա ամենայն հավանականությամբ դրա կողքից կլինի կարճ կտրվածք, որը կհուշի, որ դրա միջից ինչ որ մեկը լույս աշխարհ է եկել, իսկ կապսուլը ափ են նետել ալիքները։

Այս կապսուլները շատ փափուկ են ու բացարձակ անվնաս։


Եթե դրա կողքերին 4 ելուստներ կան, ապա դրանում եղել են սկատի էմբրիոններ։

Իսկ պարուրաձև այս կապսուլներից դուրս են գալիս պոզավոր շնաձկան ձագերը։ Այսպիս կապսուլները հեշտորեն ամրանում են ծովի հատակին՝ թույլ տալով շնաձկների ձագերին մեծանալ հարաբերականորեն ստացիոնար պայմաններում։


Այն հիշեցնում է ինչ որ կախազարդ, որը կորցրել են…

Չգիտեմ դուք ինչպես, բայց ինձ դպրոցում նման բաների մասին չեն պատմել ու այժմ մենք մի քիչ ավելի շատ գիտենք մեր մոլորակի այլ բննակիչների մասին։