Ամենաբարի բժիշկը. քաղցկեղով հիվանդ 4-ամյա աղջիկն «ամուսնացել է» իր բժշկի հետ
LifestyleՆյու Յորքից 4-ամյա Էբբին պայքարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզի՝ լեյկեմիայի տեսակներից մեկով, որով տառապում են հիմնականում երեխաները: Այս մասին տեղեկացնում է adme.ru-ն։
Աղջիկը պահպանում է լավատեսությունը՝ չնայած ծանր հիվանդությանը:
Հիվանդանոցում բուժվելու ընթացքում Էբբին ջերմ հարաբերություններ է հաստատել իր բժշկի՝ Մեթ Հիքլինգի հետ, այնքան ջերմ, որ որոշել է ամուսնանալ Մեթի հետ:
Էբբին մորն ասել է, որ հիվանդանոցում հաջորդ ընդունելության օրը մտադիր է ամուսնանալ Մեթի հետ: Մայրն այդ մասին պատմել է Մեթին: Վերջինիս առաջարկությունը դուր է եկել, և նա իր գործընկերների օգնությամբ «հարսանիք» է կազմակերպել արդեն հաջորդ օրը:
Էբբին գեղեցիկ զգեստ է հագել, նույնիսկ հարսի ծաղկեփունջ է ունեցել, իսկ Մեթը շքեղ սմոքինգ է կրել:






