Ереван, 18.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана В небе над США взорвался семитонный метеор НАТО размещает дополнительную систему Patriot в Турции Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себя Израиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута На мир обрушатся беспрецедентно высокие температуры Президент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением


Լեգենդար ճանապարհորդ Բեար Գրիլսի 10 ամենազարմանալի սխրանքները (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Հարյուրավոր արշավներ, սեփական հաղորդումներ աշխարհի ամենառեյթինգային հեռուստաալիքներում, համաշխարհային հռչակ, երկրպագուների բանակ ու նաև միլիոնավոր ծաղրանքներ իր հասցեին։ Այս ամենն Էդուարդ Մայքլ Գրիլսի մասին է՝ լեգենդար ճանապարհորդի, ում մենք ավելի լավ գիտենք որպես Բեար Գրիլս։

Այս տարվա հունիսի 7-ին նա դարձավ 41 տարեկան, ու այդ առթիվ ցանկանում ենք ձեզ ներկայացնել նրա 10 սխրանքները, որոնք նա արել է մոլորակի տարբեր կետերում։

Գրիլսի սխրանքների հետևում նրա մանկությունն է։ Նրա բախտը բերել է ծնողների առումով, ու դեռ վաղ մանկությունից նա ակտիվորեն զբաղվել է լեռնագնացությամբ, ճանապարհորդել է առագաստանավով ու այլ արկածների մասնակցել հոր հետ։ Ոչ պակաս կարևոր դերակատարություն Գրիլսի համար ունեցավ բանակը։ Դժվար է հավատալ, բայց այս հասարակական ինստիտուտը շատ օգտակար բաներ կարող է սովորեցնել ապագա ճանապարհորդներին, հատկապես, եթե ծառայում ես բրիտանական հատուկ նշանակության զորքերի էլիտայում՝ SAS-ում։

Իր ծառայության տարիներին Գրիլսը թռել է պարաշյուտով (մի անգամ նրա պարաշյուտը լրիվ չի բացվել, ու նա անհաջող վայրէջք է կատարել 500 մետր բարձրությունից), բառիս բուն իմաստով վայրի պայմաններում գոյատևել է Հիմալայներում, Սիկկիմում ու Արևմտյան Բենգալիայում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ նա կրկին պարաշյուտային վնասվածք ստանալուց հետո ստիպված էր 18 ամիս տևողությամբ վերականգնողական կուրս անցնել։

Հավանաբար հենց այդ պահին էլ պատանի Գրիլսի գլխում ծագեց իր խելահեղ արկածների գաղափարը, իսկ մնացածն արդեն 20 տարի տևողությամբ պրոդուկտիվ աշխատանքի ու մեծ ճանապարհորդի խելահեղ կարիերայի պատմությունն է։

Սխրանք №1։ Էվերեստի նվաճումը

Պատանի Գրիլսի առաջին սխրանքը երկար ռեաբիլիտացիոն կուրսից հետո դարձավ Էվերեստի գագաթ մագլցելը։ Բնականաբար, նա բավականին երկար ժամանակ պատրաստվում էր այդ արշավին ու վաղօրոք բարձրացավ Ամու-Դաբլան լեռան գագաթը 1997 թվականին, ինչպես նաև հասցրեց հերթական վնասվածքը ստանալ՝ ընկնելով Կխումբու սառցադաշտի բացվածքներից մեկի մեջ։

Այնուամենայնիվ, Գրիլսը բավականին ծանոթ էր Հիմալայներին դեռ զինվորական ծառայության տարիներից, և 1998 թվականին, չնայած ցրտահարվածությանը, ջրազրկմանն ու անքնությանը, Բեարը նվաճեց 8848 մետրանոց բարձրությունը, ինչի մասին նա երազում էր դեռ մանկուց ու դարձավ ամենաերիտասարդ բրիտանացին, ում հաջողվել էր անել դա։ Այս սխրանքը գործելու պահին նա ընդամենը 23 տարեկան էր։

Սխրանք №2: Ճաշ 7 կիլոմետր բարձրության վրա

Մեր հերոսի այս սխրանքն անգամ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվեց։ 2005 թվականին Գրիլսը լեռնագնաց Դևիդ Հեմպլան-Ադամսի ու Արքայական ռազմական նավատորմի պարաշյուտային ջոկատի հրամանատար Ալան Վիլի հետ կազմակերպեց աշխարհում ամենաբարձրադիր ճաշը։

Ընկերները տոնական հանդերձանքով ու թթվածնային դիմակներով ճաշեցին 7620 մետր բարձրության վրա, ու որպեսզի առավելագույնս պատրաստվի այս սխրանքին, Բեարը շուրջ 200 պարաշյուտային թռիչքներ իրականացրեց։ Ու քանի որ Բեարն ավելի բարձր կետերում էլ էր եղել, նա լրիվ բնական տեսք ուներ 7 կիլոմետրի վրա՝ շամպայնի բաժակը ձեռքին։

Սխրանք №3: Նավարկում փոքր նավակով՝ Հյուսիսային Ատլանտիկայով

2003 թվականին Բեար Գրիլսը 5 այլ մարդկանց հետ, որոնց մեջ էր նաև նրա մանկության ընկերը, անցավ Հյուսիսային Ատլանտիկայով՝ բաց փչովի նավակով ու չդիմելով որևէ կողմնակի օգնության։ Նրանց ճանապարհը սկսում էր կանադական Գալիֆակս գաղաքից ու ավարտվում էր Շոտլանդիայում գտնվող Ջոն Օ՛Գրոատս տեղանքում՝ անցնելով օվկիանոսի ամենավտանգավոր մասերով, այդ թվում Դանիական նեղուցի ու Լաբրադոր ծովի փոթորկոտ ջրերով։

Չնայած 8 բալանոց փոթորիկներին, բազմաթիվ այսբերգներին ու անմարդկային ցրտահարումներին, որոնք անխուսափելի էին բաց նավով ճանապարհորդելու դեպքում, թիմը հասավ ճանապարհորդության վերջնակետին, ու այս արկածի հիման վրա Բեարը գրեց «Facing the frozen ocean» գիրքը։

Սխրանք №4: Անցում Հիմալայների վրայով՝ պարամատորով

Միայն մի բան կա, որը Բեար Գրիլսն ավելի շատ է սիրում, քան մեզ խմելը, զզվելի միջատներ ուտելն ու դանակները։ Դա պարամատորն է, որով նա մեկ անգամ չէր, որ ռիսկային ու ռեկորդային թռիչքներ է իրականացրել։

Այդպիսի մի թռիչքներից մեկն էլ Բեարն արեց Էվերեստի վրայով։ Ի սկզբանե Բեարը պլանավորում էր թռչել սարի վրայով, սակայն չինացի զինվորականները թույլ չտվեցին անել դա, և նա ստիպված բավարարվեց միայն սարի հարավային մասով։ Գրիլսը բարձրացավ 8991 մետր, որը 3048 մետրով գերազանցում էր նախորդ ռեկորդն ու դիմացավ ուժեղ քամուն, սարսափելի ցրտին ու թթվածնային քաղցին։ Այս սխրանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը ցուցադրվեց Discovery հեռուստաալիքով։

Սխրանք №5. Այցելություն գործող հրաբխի խառնարան

Երբ Գրիլսը չի մրսում, ուրեմն անպայման պետք է շոգի։ Դժվար է պատկերացնել ևս մի խենթի, ով կորոշի իջնել գործող հրաբխի խառնարան ու ողջ մնալ դժոխային շոգի ու թունավոր գազերի առկայության պայմանում։ Այնուամենայնիվ, Գրիլսը նաև դա արեց դեպի Գվատեմալա կատարած արշավի ժամանակ, երբ ուղղաթիռից իջավ ուղիղ շիկացած դժոխքի մեջ՝ իր հետ վերցնելով օպերատորին։ Ամենայն հավանականությամբ այս արկածից հետո ո՛չ օդաչուն, ո՛չ էլ օպերատորը էլ երբեք չեն ցանկանա աշխատել այդ խենթի հետ։


Սխրանք №6: Ատլանտյան օվկիանոսից դեպի Խաղաղ օվկիանոս՝ նավակով

4000 կիլոմետր երկարությամբ ու երեք օվկիանոսներով անցնող այս ուղևորությունը Գրիլսը մտածել էր նրա համար, որպեսզի հրավիրի աշխարհի ուշադրությունը համաշխարհային կլիմայի փոփոխության ու սառցադաշտերի հալքի խնդիրների վրա։ Ու կրկին նա ճանապարհ էր դուրս եկել 5 ուղեկիցների հետ, ում հետ միասին անցավ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ջրերով։

Վելինգտոն ծովածոցում թաքնված կղզյակներից մեկի վրա, որի վրա հանգրվանել էին ուղևորները գիշերելու համար, հայտնաբերվեցին նավաբեկության արդյունքում զոհված նավաստիների մնացորդներ, ինչպես նաև նրանց պատրաստած հսկայական խարույկի մնացորդները, որոնք չէին գրավել ոչ մեկի ուշադրությունը։

Սխրանք №7: Արշավ Բրիտանական կղզիների շուրջ

Հեռավոր 2000 թվականին Բեար Գրիլսը 30 օրում պտույտ կատարեց Բրիտանական կղզիների շուրջ՝ օգտվելով նավակներից ու հիդրոցիկլերից։ Սա արվում էր, որպեսզի միջոցներ հավաքագրվեն Ջրային փրկարարության ազգային թագավորական ինստիտուտի համար։ Ի դեպ, Գրիլսը մշտապես զբաղվել է բարեգործությամբ՝ հանգանակություններ կատարելով վայրի բնության պահպանությամբ, որբերի օգնությամբ ու լուրջ վնասվածքներ ստացած մարդկանց օգնությամբ զբաղվող հիմնադրամներին։

Սխրանք №8: Ամենաերկար անկումը՝ աերոխողովակով

Պատկերացրեք 1.5 ժամ տևողությամբ ազատ անկում, որի ընթացքում հնարավոր է կառավարել ձեր տեղաշարժը տարածության մեջ, ջուր խմել ու զուգարան գնալ… Բեար Գրիլսն ու իր երկու ընկերները 1 ժամ 36 րոպե անցկացրեցին ուղղահայաց աերոխողովակում, որպեսզի գերազանցեն նախորդ ռեկորդը մի քանի վայրկյանով։ Հատկանշական է, որ սքայդայվերներից մեկը ժամանակին ծնկներից ներքև կորցրել էր իր երկու ոտքերն էլ։

Սխրանք №9: Ճանապարհորդություն լաստի վրա՝ Խաղաղ օվկիանոսով

Իր հաղորդումներից մեկում Բեար Գրիլսը ցույց տվեց, թե ինչի է նման նավաբեկությունից հետո բաց օվկիանոսում գոյատևելը։ Բաց ծովում մենակ մնացածի համար ամենասարսափելի թշնամին ջրազրկումն է, իսկ Գրիլսի նավի վրա միայն հոտած ջուր էր, որով կարելի էր և թունավորվել։ Բայց դե Գրիլսը չէր լինի Գրիլս, եթե մի բան չմոգոներ. նա այդ հոտած ջուրը հոգնայով մտցրեց իր օրգանիզմ, որպեսզի նրա աղեստամոքսային համակարգը ներծծի ջուրը, ու այդ կերպ նա խուսափեց ջրազրկումից։ Հավանաբար Գրիլսը չէր կարդացել Ալեն Բոմբարի գիրքը, ով խմում էր աղաջուրն ու ձկների արյունը՝ ջրազրկումից խուսափելու համար կամ էլ կարդացել էր, բայց ուզում էր ինչ-որ զզվելի բան անել։

Սխրանք №10: Պարամատոր Անխել ջրվեժի շուրջ

Բեար Գրիլսը սիրում է ամեն բան, որը կրում է «ամենամեծ», «անանցանելի», «ամենասարսափելի» ու այլ նմանօրինակ տիտղոսներ, ուստի նա պարզապես չէր կարող շրջանցել աշխարհի ամենաբարձր (1054 մետր) ջրվեժը՝ Անխելը, որը գտնվում է Վենեսուելայի տարածքում։ Գրիլսն իր սիրելի օդագնացության սարք հանդիսացող պարամատորով թռիչք իրականացրեց ջրվեժի շուրջ՝ վերևից նայելով գահավիժող ջրերի վեհաշուք թագավորությանը։ Ցավոք, այդ ճանապարհորդությունից լավ որակի լուսանկարներ ու կադրեր չեն պահպանվել։

Ու թեև նախանձողները Բեարին անվանում են դիվանային գեներալների ու պարանոիկների կուռք, բայց բոլորն էլ գիտեն, որ պատմության մեջ մնալու է միայն նա, ով հոգ չի տանում իր համբավի մասին ու արել է այն, ինչ հոգին է ցանկանում, նույնիսկ եթե դրանք հսկայական թրթուրներ են։

Ի դեպ, այնպիսի տպավորություն է, որ Բեար Գրիլսն այսպես թե այնպես կմնա պատմության մեջ, քանի որ եթե ինչ-որ տեխնածին աղետ լինի, կփրկվեն միայն առնետներն ու Բեար Գրիլսը։

«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризиса