Հայ գիտնականներն և մշակույթի գործիչները քննարկել են «Պատմաստղագիտությունը եւ աստղագիտությունը մշակույթում» թեման
КультураԲյուրականի աստղադիտարանը հյուրընկալել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ մշակույթի նախարարության և ստեղծագործական միությունների տնօրեններին և ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է Հայկական աստղագիտական ընկերությունը, հյուրերն այցելել են 2.6 մ տրամագծով աստղադիտակ, լսել Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանի զեկուցումը «Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում» թեմայով, քննարկեցին համագործակցության ծրագրերը և ստորագրել համաձայնագիր։
Ա․Միքայելյանը նշել է, որ «Պատմաստղագիտությունը և աստղագիտությունը մշակույթում» թեմաները մի շարք միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են: Ակադեմիկոս Էլմա Պարսամյանի խոսքով՝ աշխարհի զարգացած երկրներում այս բնագավառն ուսումնասիրվում է աստղագետների, պատմաբանների, հնագետների, ազգագրագետների, գրականագետների, լեզվաբանների, փիլիսոփաների, աստվածաբանների, մշակութաբանների, արվեստաբանների կողմից: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն էլ հավելել է, որ սա, ըստ էության, բամզաճյուղային և, առանձին դեպքերում, միջճյուղային գիտություն է:
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ողջունել է նախաձեռնությունը և հանդես եկել մի շարք առաջարկություններով, այդ թվում՝ հայկական աստղագիտության պատմության, աստղագիտական եզրույթների, օրացույցի և տոմարի ուսումնասիրություն։ Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը նկատել է, որ մանկական գրականության մեջ պակասում է երկինքը, և հենց դա է պատճառը, որ մանուկներն այլևս չեն ընթերցում, հեռացել են գրականությունից։ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ նկատել է, որ Բյուրականի աստղադիտարանը, «Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում» թեման զարգացնելով, աստղադիտարանը կարող է նաև դառնալ հրաշալի տուրիստական կենտրոն։