Վիրահայ պատանիներն այցելել են Ալեքսանդր Մանթաշովի բնակարան
ОбществоՀայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ վիրահայ պատանիներն արդեն երկրորդ անգամ այցելում են Թբիլիսիի մշակութային կենտրոններ, ծանոթանում Վրաստանի մայրաքաղաքում հայկական հետքին, պատմությանն ու թողած ժառանգությանը:
Ինչպես փոխանցեցին «Հայարտուն» կենտրոնից, այս անգամ պատանիներն այցելել են Թբիլիսիի Սոլոլակ թաղամաս, որտեղ 19-20 րդ դարում ապրել, աշխատել և ստեղծագործել են հայ մեծանուն գրողներն ու բանաստեղծները, հայտնի գիտնականներն ու մեծահարուստները, տաղանդավոր բժիշկներն ու արվեստագետները:
Պատանիներն այցելել են մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշովի բնակարան, եղել հայ հայտնի վաճառական Քալանթարովի կախովի պատշգամբում, Օրբելիների տանը:
Նման այցելությունների նպատակն է վիրահայ պատանի սերնդին ներկայացնել համայնքի պատմությունը, այն արվեստագետներին, ովքեր ապրելով եւ ստեղծագործելով Թբիլիսիում մեծ ավանդ են ունեցել թե՛ վրաց, թե՛ հայ հասարակության կյանքում: