Ջրագծի վթարով պայմանավորված` դադարեցվել է Դավթաշենի մի շարք հասցեների ջրամատակարարումը
ОбществоՋրագծի վթարով պայմանավորված` հուլիսի 22-ին` ժամը 9.30-ից դադարեցվել է Դավթաշենի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ բնակելի զանգվածների ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, ներկայումս ընթացող վերանորոգման աշխատանքները, ըստ նախնական տվյալների, նախատեսվում է ավարտել հուլիսի 22-ի երեկոյան` ժամը 22.00-ին, որից հետո կվերականգնվի նշված տարածքների ջրամատակարարումը: