Շենգավիթի որոշ հատվածներում ջուր չի լինի
ОбществоՊլանային աշխատանքների պատճառով ընդհատված ջրամատակարարումը Շենգավիթում, ինչպես եւ նախատեսվել էր, վերականգնվել է հուլիսի 22-ին` ժամը 8.00-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, մեկ ժամ անց վթարվել է ջրագիծը, որով պայմանավորված` նորից դադարեցվել է Շենգավիթ վարչակ ան շրջանի Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողողոտայի 127, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, ինչպես նաեւ Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը: Նշված տարածքներում ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել մինչեւ հուլիսի 23-ը` ժամը 8.00-ն: