Սեյրան Օհանյանը գիշերն այցելել է առաջնագիծ
ОбществоՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 21-22-ն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտու զորամասեր: Նախարար Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ, եղել տարբեր դիրքերում, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նախարարը դիրքերում ծանոթացել է տեղի ունեցող մարտավարական և ծառայողական փոփոխություններին:
Անուհետեւ իրեն ուղեկցող բարձրաստիճան հրամանատարների հետ քննարկել է մարտական ծառայության և կազմակերպչական հարցերի լայն շրջանակ, լսել նրանց զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ: