Երևան է ներկրվել մոտ 7000 խորանարդ մետր բուսահող
ОбществоՄայրաքաղաքի կանաչ գոտիների ընդլայնման և հողային կառուցվածքը հարստացնելու նպատակով, մայրաքաղաք է ներկրվել մոտ 7000 խորանարդ մետր բուսահող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկրված խմբաքանակն արդեն համալրել է գլխավոր ու երկրորդական փողոցների, այգիների ո ւ պուրակների սիզամարգերը, ինչպես նաև որոշ բակային տարածքների հողաշերտերը:
Մինչև հոկտեմբերի 30-ը կներկրվի ևս մոտ 9000 խորանարդ մետր բուսահող: