Ինչպիսի բնակարաններ կարելի է վարձել 1500 դոլարով աշխարհի տարբեր երկրներում հանգստանալիս
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Մեր աշխարհը լի է կոնտրաստներով, օրինակ՝ բնակարանների վարձակալությունը. միևնույն գումարով մի երկրում կարելի է հազիվ վարձակալել բնակարան, որը լի է խավարասերներով, իսկ մեկ այլ երկրում ապրել, ինչպես իսկական իշխան։ Ձեզ ենք ներկայացնում զբոսաշրջության այս սեզոնի համար խիստ ակտուալ մի ցուցակ, որում ցույց կտանք, թե ինչպիսի բնակտարածքներ կարելի է վարձակալել աշխարհի տարբեր երկրներում 1500 դոլարի սահմաններում գտնվող վարձավճարով։
Լոնդոն, Միացյալ Թագավորություն - 997 ֆունտ ($1551)
Տեղը: Քենսինգթոն Հայ սթրիթ
- Սրահ-բնակարան՝ մահճակալով, խոհանոց և զուգարան
- Առկա է անչափ գեղեցիկ միջանցք
Փարիզ, Ֆրանսիա — 1220 եվրո ($1323)
Տեղը: 13-րդ թաղամաս
- 40 քառակուսի մետր
- Փոքրիկ խոհանոց, զուգարան, լոգարան
- Իդեալական է երիտասարդ զույգի համար
Բեռլին, Գերմանիա — 1250 եվրո ($1356)
Տեղը: Ռոզենտալեր Պլաց
- Մեկ ննջարան ու համատեղ սանհանգույց
- Լուսավոր է ու հաճելի դիզայնով
Կատմանդու, Նեպալ — 150 000 նեպալյան ռուփի ($1474)
Տեղը: Սունակոտի
- 4 ննջարան և 5 լոգարասենյակ
- Կանաչ այգի ու հրաշալի լողավազան
Մումբայ, Հնդկաստան — 94 000 հնդկական ռուփի ($1477)
Տեղը: Պունեմ Նագար
- 3 ննջարան, 2 լոգասենյակ
- Մարզասրահ, լողավազան, վազքուղի
Նյու Յորք, ԱՄՆ — $1425
Տեղը: Prospect Park South
- Մեկ սենյականոց բնակարան
- Հիանալի տարբերակ նրանց համար, ովքեր ընտանի կենդանի ունեն
Բուենոս Այրես, Արգենտինա — 13580 պեսո ($1488)
Տեղը: Պալերմո Հոլիվուդ
- 1 ննջարան
- Բակում առկա են լողավազան ու սպորտային գործիքներ
Շանհայ, Չինաստան — 8564 յուան ($1380)
Տեղը: Սյույհուեյ
- 1 ննջարան
- Փոքրիկ ջակուզի
Սիդնեյ, Ավստրալիա — 1940 ավստրալական դոլար ($1428)
Տեղը: Կենտրոնական գործարար թաղամաս
- 1 ննջարան
- Փոքրիկ սանհանգույց, լվացքի մեքենա
Մոսկվա, Ռուսաստան — 85 000 ռուբլի ($1491)
Տեղը: օդանավակայանի հարևանությամբ
- Սրահ-բնակարան
- Ներդրված Hi-end համակարգ
- Մեծ սանհանգույց ու շոգեբաղնիք
- Ցանկապատված հսկվող տարածք ու ստորգետնյա ավտոկայանատեղի
- Բազմամակարդակ անվտանգության համակարգ
Լոս Անջելես, ԱՄՆ — $1491
Տեղը: Դաունթաուն
- Սրահ-բնակարան և լողավազան տանիքում
- Գոթիկայի սիրահարներին շատ դուր կգա
Տոկիո, Ճապոնիա — 185 000 յեն ($1491)
Տեղը: Սուգինամի
- 3 ննջարան ու խոհանոցից առանձին հատված՝ ճաշելու համար
- Գամակ, որի վրա պառկած կարելի է զմայլվել քաղաքով
Նայրոբի, Քենիա —150 000 քենիական շիլինգ ($1463)
Место: Affluent Westlands
- 2 ննջարան
- Հրաշալի տեսարան
Կահիրե, Եգիպտոս — 9648 եգիպտական ֆունտ ($1232)
Տեղը: բուրգերից 200 մետր հեռավորության վրա
- 4 ննջասենյակ և 1 լոգարան
- Օդափոխիչ
- ՏԵՍԵՔ, ԹԵ ԻՆՉ ՄՈՏ ԵՆ ԲՈՒՐԳԵՐԸ
Քեյփթաուն, ՀԱՀ — 15 000 հարավաֆրիկյան ռենդ ($1209)
Տեղը: նավահանգիստ
- 2 ննջասենյակ և 1 լոգասենյակ
- Ծովը շատ մոտիկ է
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա — 3107 բրազիլական ռեալ ($972)
Տեղը: Սանտա Թերեզա
- 2 ննջարան, 1 լոգասենյակ ու գամակ
- Ստեղծագործ մարդկանց թաղամաս։















