ՍԱՊԾ-ը 2015-ի առաջին կիսամյակում իրականացրել է 455 ստուգում
ОбществоՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 455 ստուգում, որոնցից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն և սահմանվել տուգանք՝ շ ուրջ 29 մլն դրամի չափով: Թվով 45 ստուգում դեռևս ընթացքի մեջ է:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 44 դիտարկում և մշտադիտարկում, որից 30-ը՝ փաթեթավորված սննդամթերքի մակնշման պահման պայմանների և պիտանելիության ժամկետին ներկայացվող պահանջները գնահատելու, իսկ 14-ը կենդանական ծագման մթերքի պահման պայմանների տեղափոխման և անասնաբուժական փորձաքննության իրականացման պահանջները գնահատելու նպատակով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, քաղաքացիներից ստացված ահազանգերի թիվն աճել է շուրջ 40 տոկոսով՝ կազմելով թվով 144 ահազանգ: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ժամկետանց սննդամթերքի իրացմանը, սննդամթերքի մակնշմանը և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը ներկայացվող պահանջների խախտումներին: Զգալիորեն աճել է նաև թեժ գծի միջոցով քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին տրվող խորհրդատվությունների քանակը: Հաշվետու ժամանակահատվածում տրվել է թվով 399 խորհրդատվություն՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով շուրջ 3. 5 անգամ:
ՀՀ քաղաքացիները խախտումներ նկատելու կամ բողոքներ ունենալու դեպքում կարող են ահազանգել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շուրջօրյա գործող թեժ գծին՝ +37410 206040 հեռախոսահամարով: