ՀՀ և ԼՂՀ զինված ուժերն ի զորու են կասեցնել Ադրբեջանից եկող վտանգը. պատգամավոր
ОбществоՀայկական զինված ուժերի մարտունակությունը շատ բարձր աստիճանի վրա է, եւ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունները կկարողանան չեզոքացնել վտանգն ու սահմանին վերահաստատել խաղաղություն: Տեսակետը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանինն է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ հարեւան պետությունը կրկին ցույց տվեց իր իրական դեմքն, ու հերթական անգամ միջազգային հանրությունը տեսավ, թե իրականում ով է սահմանին լարվածություն առաջացնում:
«Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանը կրկին փորձ է կատարում լարվածություն առաջացնել սահմանին` այս կերպ ներկայացնելով իր իրական տեսակը: Վստահ եմ, որ հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարությունները կկարողանան չեզոքացնել վտանգը: Հույս ունեմ լարվածությունը չի հասնի գագաթնակետին, ինչպես դա եղավ նախորդ տարի օգոստոսին եւ խորհրդարանն էլ քաղաքական քննարկումներ չի սկսի: Ես տեսնում եմ, որ մեր զինված ուժերն ի զորու են կասեցնելու վտանգը եւ միաժամանակ վստահ եմ, որ եթե կրկին լարվածությունը սրվի ապա հասարակությունն ու քաղաքական ուժերը կկանգնեն բանակի եւ մեր տղաների կողքին»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Ինչպես ենթադրվում էր, Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանի զինած ուժերը կրկին սադրանքների ենդիմում եւ խախտում հրադադարի ռեժիմը սահմանին եւ շփման գծում: Հուլիսի 21-ին Ադրբեջանի զինուժը ողջ օրվա ընթացքումշարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերիշփման գծի ողջ երկայնքով: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմիցհրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային ևհրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդթվում` 60միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից՝ 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից՝ավելի քան 140 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, ինչի հետևանքով հակառակորդÕ « նախահարձակ գործողությունները լռեցվել են: