Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԵՄ-ն կշարունակի Հայաստանում արդարադատության ոլորտի թափանցիկության աճին ուղղված քայլերը

 ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրի վերահսկող կոմիտեի նիստը: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն, Արդարադատության նախարարության դատաիրավական ԾԻԳ-ի տնօրեն Գեորգի Խաչատրյանը, Արդարադատության նախարարության միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ Գևորգ Տումանովը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ծրագրերի համակարգող Դավիթ Ավագյանը. ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ դատական դեպարտամենտ ի, հասարակական կազմակերպությունների ներկայաչուցիչներ և ԵՄ փորձագետներ:

Արսեն Մկրտչյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ համագործակցության նման ձևաչափն անչափ կարևոր է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման առումով: Նա բարձր է գնահատել Հայաստանում արդարադատության ոլորտի թափանցիկության և պրոֆեսիոնալիզմի աճին ուղղված ԵՄ ջանքերը:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել ներկայացնելու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք կարող են օգնել եվրոպացի գործընկերներին առկա իրավիճակի և կատարված աշխատանքների մասին համապարփակ տեղեկատվություն ունենալու, դրանք գնահատելու և հետագա աշխատանքները կազմակերպելու համար:

Արսեն Մկրտչյանի խոսքով՝ բոլոր ջանքերը ներդրվում են առկա պայմանավորվածություններն ամբողջապես իրականացնելու ուղղությամբ, տարվում են հստակ աշխատանքներ, որպեսզի սահմանված ժամկետում դրանք ավարտին հասցվեն: «Շատ ենք կարևորում ոլորտի թվայնացման և բոլորի համար հասանելի տեղեկատվության ապահովման աշխատանքները, որոնք մեր գործունեության առաջնահերթություններից են: Այս ուղղությամբ իրականացվում են լրջագույն քայլեր»,-նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը ԵՄ հետ համագործակցության խորացման պատրաստակամության համար և կարևորել մոտեցումների ու դիրքորոշումների համապատասխանեցումը քննարկվող հարցերի վերաբերյալ: Ըստ նրա՝ արդարադատության ոլորտի բարեփոխումները Հայաստանում ԵՄ կարևոր ուղղություններից են, իսկ Արդարադատության նախարարությունը միշտ բաց է եղել համագործակցության համար: Նա հույս է հայտնել , որ սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտին կհասցվեն և կանցնեն հաջորդ քայլերին, քանի որ 2015 թվականաին մեկ այլ ծրագիր է նախատեսվում իրականացնել:

«Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրով նախատեսված մի շարք նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Արդարադատության նախարարության դատաիրավական ԾԻԳ-ի տնօրեն Գեորգի Խաչատրյանը: Զեկույցում անդրադարձ է կատարվել անկախ և թափանցիկ դատավարությանը, Արդարադատության ակադեմիայի գործունեության, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու որակի բարձրացմանը, վեճերի այլընտրանքային լուծման մոդելներին և այլ հարցերին:

Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ բոլոր առկա դրույթների ուղղությամբ տարվել ու տարվում են հստակ աշխատանքներ: Մասնավորապես, արդեն սահմանվել են միջազգային չափանիշներին համապատասխան վիճակագրական վարման ընթացակարգեր, իրականացվում են թվայնացման աշխատանքներ, հանրությանը հասանելի դատական արխիվների և վիճակագրության համար օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով ապահովվել է տեղեկատվական հասանելիություն: «Անվճար իրավաբանական օգնության հասանելիության, ինչպես նաև որակի բարձրացման նպատակով իրականացվել են շահառուների շրջանակն երի ընդլայնման աշխատանքներ, ուշադրության կենտրոնում են հանրային պաշտպանի գրասենյակները, որոնք հագեցվել են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով»,- ասել է ԱՆ դատաիրավական ԾԻԳ-ի տնօրենը:

Վեճերի այլընտրանքային լուծման ուղղությամբ, ըստ Գեորգի Խաչատրյանի, մշակվել են համապատասխան մոդելներ՝ արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ օրենսդրական կարգավորումների տեսքով, մշակվել է համապարփակ դասընթաց արբիտրաժի էության, արբիտրաժային որոշումների ճանաչման և կիրառման վերաբերյալ և ներառվել է դատավորների ու փաստաբանների շարունակական վերապատրաստման ծրագրի մեջ:

Նիստի ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքները և ավարտին հասցնելու ձեռք բերված պայմանավորվածությունների ողջ փաթեթը: 

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить