Թուրքիան արգելափակել է նաև YouTube վիդեոհոսթինգը
ОбществоԴատարանի որոշմամբ Twitter-ը արգելափակելուց հետո Թուրքիայում փակվել է նաեւ YouTube վիդեոհոսթինգը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Reuters-ը` նշելով, որ այդ կայքերը Թուրքիայում արգելափակվել են հուլիսի 20-ին Սուրուչի մշակույթի տան առջեւ իրագործված ահաբեկչական գործողության վայրից տեսա նյութերի և լուսանկարների հրապարակումը դատարանի կողմից արգելվելուց հետո:
Դատարանի որոշման մեջ նշված է, որ եթե հիշյալ կայքերն իրենց էջերից հանեն Սուրուչի ողբերգությունը պատկերող նյութերը, ապա Թուրքիայի տարածքում մուտքն այդ կայքեր կվերակագնվի: Ներկայում արգելափակվելու վտանգի առաջ է կանգնած նաեւ Facebook-ը եւ Google-ը:
Դեռեւս հայտնի չէ, թե Թուրքիայի իշխանություններն ինչու են արգելել ԶԼՄ-ներում Սուրուչի ողբերգության լուսանկարների եւ տեսանյութերի հրապարակումը:
Թուրքիայում պարբերաբար արգելափակվում են մուտքն ինտերնետ ծառայություններ եւ կայքեր: Ավելի վաղ, 2014 թվականի մարտին Թուրքիան արգելափակել էր Twitter եւ YouTube սոցկայքերն այն բանի համար, որ դրանցում նախագահական ընտրություններից առաջ հրապարակվել էին այն ժամանակ այդ երկրի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջապատի` խոշոր կոռուպցիոն գործարքներն ապացուցող ձայնագրություններ