Ջավախքում կբացվի աշուղ Ջիվանու տուն-թանգարանը
КультураՋավախքի Կարծախ գյուղում հուլիսի 25-ին նախատեսվում է աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղելացրեցին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի ծառայությունից, ի նշանավորումն հայ աշուղական երգարվեստի վարպետի 170-ամյակի` տուն-թանգարանի բացման արարողությունը կկայանա 2016 թվա կանի ամռանը։ Տուն-թանգարանի հիմնումը նախաձեռնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը։
Ներկա դրությամբ՝ մի շարք հասարակական-մշակութային գործիչներից, մտավորականներից, արվեստագետներից ու երաժիշտներից ձևավորված հանձնաժողովն իրականացնում է տուն-թանգարանին անհրաժեշտ ցուցադրական նյութերի, այդ թվում՝ Ջիվանու ձեռագրերի, երաժշտական գործիքների, լուսանկարների, անձնական իրերի հավաքագրման գործընթացը:
Տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծերը կազմել են «ԱՇՆ փրոջեքտ» ճարտարապետական արվեստանոցի մասնագետները՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ:
Թանգարան դարձնելու նպատակով Ջիվանու հայրական տունը հիմնադրամին նվիրաբերել է Կարծախ գյուղի արժանավոր զավակ Սպարտակ Բանգոյանը: