Թեյլոր Սվիֆտն ընդդեմ Նիկի Մինաժի. Աստղային նոր պատերազմ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Անցած գիշեր հայտարարվել են MTV Video Music Awards մրցանակաբաշխության թեկնածուների անունները (ի դեպ, հաղորդավարներից մեկը լինելու է Մայլի Սայրուսը):

Թեյլոր Սվիֆտն առաջադրվել է ինը անվանակարգերում, իսկ Նիկի Մինաժն իր դժգոհությունն է արտահայտել այն բանի համար, որ իր Anaconda տեսահոլովակը հայտնվել է «Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ» և «Կանացի լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում, սակայն չի ընդգրկվել գլխավոր անվանակարգում:
«Եթե ձեր հոլովակում նկարահանվել են բազմաթիվ նիհար կանայք, ապա դուք կհայտնվեք «Տավա լավագույն հոլովակ» անվանակարգում», - Twitter-ում գրություն է թողել երգչուհին:
Գլխավոր անվանակարգում ներկայացվել են Քենդրիկ Լամարի Alright-ը, Բեյոնսեի 7/11-ը, Թեյլոր Սվիֆտի Bad Blood-ը, Մարկ Ռոնսոնի և Բրունո Մարսի Uptown Funk-ը և Էդ Շիրանի Thinking Out Loud-ը:
Բնականաբար, Սվիֆտն ընդունել է Նիկիի մեկնաբանությունն իր հասցեին, գրելով. «Սիրուց և աջակցությունից բացի իմ կողմից ոչինիչ չի եղել: Ի տարբերություն քեզ, որ փորձում է ընդհարում ստեղծել կանանց միջև: Հնարավոր է, որ դա ինչ-որ տղամարդու ազդեցություն լինի:»
Մինաժը չհանգստացավ և հրապարակային երկխոսությունը շարունակվեց. «Ի՞նչ: Դու երևի թե չես կարդում իմ թվիթերը: Որտե՞ղ ես տեսել քո անունը: Ես նույնպես սիրում եմ քեզ: Բայց դու պետք է պատասխան տաս քո խոսքերի համար»:
Նա ավելացրեց. «Դեռևս չեմ կարող հասկանալ, թե ինչու ես ինձ գրել, եթե իմ ուղերձը լիովին հասկանալի է»: Սվիֆտը փորձեց շտկել վիճաբանությունը. «Եթե ես հաղթեմ, խնդրում եմ, բարձրացիր բեմ ինձ հետ: Բարի գալուստ ցանկացած բեմ, ուր ես կանգնած կլինեմ»: Ի պատասխան Սվիֆտին, Նիկին քիչ ուշ ավելացրեց. «Ես այնքան ուրախ եմ, բարեկամներ, որ դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ է այստեղ կատարվում: Թեյլորը վերացրել է Spotify-ի հետ կատարած իր երգերը և ստացել է ծափահարություններ: Մենք ներկայացրել ենք Tidal-ն ու արժանացել ենք քննադատության»: