Այն, ինչ հայտնաբերեց բրիտանացին վարձակալած բնակարանի տակ, ուղղակի սարսափելի էր (լուսանկարներ)
LifestyleՄեկ սենյականոց բնակարանը վարձակալած բրիտանացու պատմությունը սարսափ ֆիլմի սյուժե է հիշեցնում։ Իսկ պատմությունն այն մասին է, թե ինչպես նա սարսափելի ստորգետնյա թաքստոց հայտնաբերեց բնակարանի տակ։


«Երեկ ես մտա իմ բնակարան, որը գտնվում է 19-րդ դարի հին անգլիական վանական համալիրում։ Իմ մեկ սենյականոց բնակարանը գտնվում է առաջին հարկում և լավ կահավորված էր ֆունկցիոնալ լոգարանով, երկտեղանոց մահճակալով և վերնասրահով։ Իմիջիայլոց, այստեղ առաստաղները շատ բարձր են, և ընդհանրապես տունը շատ հարմարավետ է»:
Իհարկե, երջանկությունը երկար չտևեց, և երբ հետաքրքրասեր վարձակալն անցավ տունն ուսումնասիրելու գործին, հայտնաբերեց տարօրինակ ստորգետնյա հարկը։

-Ահա ստորգետնյա հարկ տանող դուռը,- բացատրում էր բրիտանացին՝ տունը լուսանկարելով,- ահա լյուկ հիշեցնող ինչ-որ բան, բացում ենք դուռը և տեսնում գործիքներ, ներկերի տարաներ։ Սա հետաքրքիր չէ, մի քանի վայրկյան էլ սպասեք... Սա կարող է տարօրինակ հնչել, բայց ես տեսնում եմ սանդուղք, որը տանում է դեպի ներքև։
Սարսափած վարձակալի խոսքերով՝ նա վախեցել է ինքնուրույն իջնել ներքև և սպասել է, մինչև կժամանի ընկերը։ Ընկերոջ գալուստը ոգևորել էր տղային, և նա ուժ էր գտել իր մեջ ներքև իջնելու։

Ահա թե ինչ էին գտել նրանք՝ ներքև իջնելով։




