Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աշխարհի 6 ամենաէքսցենտրիկ միլիոնատերերն ու միլիարդատերերը (լուսանկարներ)

Որոշ մարդիկ ունեն այնպիսի «մաքուր» պահանջմունքներ, որ թվում է, թե նրանք սուրբ են, բայց մարդկանց մեծամասնությունը երազում է հարուստ լինելու մասին։ Մենք երազում ենք լողավազանների մոտ կոկտեյլով հանգստանալու, անհոգ կյանք վարելու, ֆեռարիների ու պենթհաուսներում խրախճանքներ ունենալու մասին։ Բայց ի՞նչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր այդ ամենն արդեն ունեն…

Ձեզ ենք ներկայացնում 6 ամենաէքսցենտրիկ միլիոնատերերին ու միլիարդատերերին, ովքեր ապացուցում են, որ մարդու հետ շատ տարօրինակ բաներ կարող են կատարվել, եթե նրա երազանքներում հարուստ լինելն այլևս ակտուալ չէ, նրանք, այսպես թե այնպես, ավելի շատ փող ունեն, քան կարող են ծախսել։

6. Ջոսլին Ուայլդենշտեյն

Catlady111

Ցնցող գեղեցկության տեր Ջոսլինն ասպարեզում հայտնվեց, երբ դարձավ միլիարդանոց կարողության ժառանգորդ Ալեք Ուայլդենշտեյնի կինը։ Իրենց ամուսնության ընթացքում Ջոսլինը սկսեց մի քանի միլիոն դոլար արժեցած պլաստիկ վիրահատությունների արշավն ու աստիճանաբար գեղեցկուհուց վերածվեց մղձավանջային էակի, ու այս ամենը նրա համար, որպեսզի դուր գա իր ամուսնուն։ Ըստ երևույթին, ստացված արդյունքն այդքան էլ չհիացրեց հարուստ ամուսնուն, ու արդյունքում Ջոսլինն անկողնում բռնացրեց նրան 19-ամյա մի ռուս մոդելի հետ 1997 թվականին։ Դրա հետևանքով Ջոսլինը ստացավ ապահարզանի արդյունքում ստացված պատմության ամենախոշոր փոխհատուցումը, որը կազմում էր 2.5 միլիարդ դոլար։ Սակայն դատարանը որոշեց, որ այս փողերից ոչ մի լումա նա իրավունք չի ունենալու ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, բայց դա կարծես թե չի հուզում մեծահարուստ այդ տիկնոջը, ու այժմ վիրահատարանի փոխարեն նրա թուլությունն են դարձել երիտասարդ տղաները։ Ներկայումս նա հանդիպում է իրենից 20 տարի ավելի երիտասարդ պատանու հետ։

5. Մարկ Ցուկերբերգ

105993-Mark-Zuckerberg1

Ցուկերբերգը բավականին ադեկվատ է մի մարդու համար, ով դարձել է միլիարդատեր մի տարիքում, երբ դեռ նոր-նոր էր լեգալ իրավունք ստացել ալկոհոլ գնելու։ Նա մի քիչ տարօրինակ է և միշտ հագնվում է այնպես, ասես այսօր լվացքի օր է։ Ամեն ինչ նորմալ էր մինչև 2011 թվականը, երբ նա հայտարարեց, որ այլևս չի ուտելու միս, եթե այդ միսն իր ձեռքով սպանված կենդանուն չի պատկանում։ Ու չնայած նա հայտարարում էր, որ ինքը բուսակեր է, 2011 թվականի մայիսին ֆեյսբուքյան իր էջում գրեց հետևյալը. «Ես հենց նոր սպանեցի մի խոզի ու այծի»։ 2012 թվականից, սակայն, նա վերադարձավ նորմալ կենսակերպի ու իր սթեյքերի համար միս սկսեց հայթայթել ավելի սովորական եղանակով՝ խանութներից։

4. Ջեֆ Բեզոս

Jeff-Bezos-10000-Year-Clock

Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը կազմում է ավելի քան 20 միլիարդ դոլար։ Ջեֆը պատանեկության տարիներից ապացուցել է, որ ինքը մեխանիկայի հանճար է ու գիտական աստիճան ունի էլեկտրական ինժեներությունից ու համակարգչային գիտություններից։ Շուրջ մեկ տասնամյակ նա իրեն նվիրել է մասնավոր տիեզերական թռիչքների գաղափարին։ 2013 թվականին Բեզոսն օվկիանոսի հատակից բարձրացրեց պատմական Apollo 11 տիեզերանավի շարժիչները։ Նա նաև ֆինանսավորել է 42 միլիոն դոլար արժողությամբ հսկայական ժամացույցի պատրաստումը, որը պետք է աշխատի 10.000 տարի ու թաղվի Սիերա Դիաբլո սարերի խորքում՝ հետագա սերունդների համար։ Պարզապես նշենք, որ, օրինակ, Գիզայի ամենահին բուրգի տարիքն ավելի փոքր է, քան 5000 տարեկանը։

3. Կայետանա Ֆից-Ջեյմմս Ստյուարտ, Ալբայի 18-րդ դքսուհի
 
36B2Dd7C5758571Fe03961Bd23Cc H498 W598 M2
 
Բացի այն բանից, որ տարեց դքսուհին ակնհայտորեն հանդիսանում է պլաստիկ վիրահատությունների զոհ, նա նաև իրական սիրո ուժի կենդանի մարմնավորումն է։ 85 տարեկան հասակում, երբ նրա կարողությունը կազմում էր 5 միլիարդ դոլար, դքսուհին անսպասելիորեն որոշեց ամուսնանալ 61-ամյա Ալֆոնսո Դիես Կարաբանտեսի հետ, ինչի դեմ ընդվզեցին ինչպես դքսուհու ընտանիքում, այնպես էլ Իսպանիայի թագավորական պալատում ու անձամբ թագավոր Հուան Կառլոսը։ Որպեսզի ապացուցի, որ փողը ոչ մի կապ չունի իրենց զգացմունքների հետ, դքսուհին իր 6 երեխաների միջև բաժանեց իր ունեցվածքը՝ այդ կերպ ամբողջովին ձերբազատվելով իր ողջ կարողությունից։
 
2. Հովարդ Հյուզ
 
Howard-Hughes-Spruce-Goose
 
Առանց Հովարդ Հյուզի այս ցուցակը պարզապես չէր կարող լիարժեք լինել։ Հովարդը, լինելով նավթաարդյունաբերող ընկերության ժառանգորդ, սկզբում սկսեց իր կարողությունը ներդնել կինոինդուստրիայի մեջ ու մի շարք բլոքբասթերներ նկարեց և, ի դեպ, քնեց այն ժամանակվա գրեթե բոլոր հոլիվուդյան գեղեցկուհիների հետ։ Սակայն Հովարդի իսկական կիրքն օդագնացությունն էր, ու նա համարվում է ավիացիայի պիոներներից մեկը։
 
Հյուզը նախագծում ու փորձարկում էր ինքնաթիռների նոր մոդելներ, մինչև չհայտնվեց սարսափելի ավիավթարում, երբ փորձարարական Hughes XF-11 մոդելն ընկավ ուղիղ Բեվերլի Հիլզ թաղամասի մեջ։ Հավանաբար այս պատահարի արդյունքում այն, ինչ նախկինում կարելի էր անվանել էքսցենտրիզմ, վերածվեց ավելի բարդ ու մռայլ բանի. Հյուզը մի քանի ամիս փակված մնաց մութ սենյակում, որտեղ էկրան կար, և այնտեղ մնաց՝ այդ ողջ ընթացքում չլողանալով, բնական կարիքները հոգալով շշերի մեջ ու սնվելով միայն հավի մսով, շոկոլադով ու կաթով։
 
Մյուս տարի նա ձեռք բերեց RKO Studios, որն այդպես էլ չայցելեց, քանի որ, ըստ ամենայնի, լրիվ էր խելագարվել։ Նա սկսեց քոչվորական կյանք վարել՝ ապրելով հյուրանոցային համարներում, ու երբ սեփականատերերը սկսում էին խնդիրներ ունենալ նրա կացության հետ, նա պարզապես գնում էր նրանց սեփականությունը։ Նա տառապում էր գերմոֆոբիայով ու տարատեսակ այլ խանգարումներով, իսկ ավիավթարից հետո նրան մշտապես տանջող քրոնիկական ցավերը հանգեցրին նրան, որ նա կախվածություն ձեռք բերեց նաև ցավազրկող միջոցներից։ Նա մահացավ 1976 թվականին ու այն աստիճան անճանաչելիորեն էր փոխվել, որ անհրաժեշտ եղան նրա մատնահետքերը, որպեսզի հաստատեն, որ մահացողը հենց Հովարդ Հյուզն է։
 
1. Ինգվար Քեմփարդ
 
Ingvar-Kamprad-—-King-Of-Ikea-3
 
Լինելով այս ցուցակի ամենահարուստ մարդը՝ IKEA-ի հիմնադիր Ինգվար Քեմփարդը նաև ամենահամեստ կենսակերպ վարողն է։ Նա վարում է 20 տարեկան Volvo, գողանում է աղ ու ու բիբար ռեստորաններից, մի քանի անգամ է օգտագործում թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթները։ Բացի դրանից, նրա տանը սեփական ընկերության կահույքն է, որն ինքն է հավաքում, նա օգտվում է հասարակական տրանսպորտից, իսկ նրա տունը ոչնչով չի տարբերվում հարևանությամբ գտնվող տներից։
 
Իր պատանեկության տարիներին՝ 1940-ականներին, Քեմփարդը հանդիսանում էր պրոնացիստական քաղաքական շարժման անդամ, սակայն նրա կենսագրության ամենամութ անկյունը նույնիսկ դրա հետ չէ կապված։ Ասեկոսեներ կան, որ IKEA գիգանտում նրա մասնաբաժինը շատ ավելի մեծ է, քան ընդունված է համարել, ու այս մարդը բազմաթիվ բարեգործական հիմնադրամների ու օֆշորների միջոցով իրականում խուսափում է հարկերից, և կարող է ստացվել այնպես, որ Ինգվար Քեմփարդը, ով անհաբերությամբ է սպասում սուրբծննդյան սեյլերին, հանդիսանա իրականում աշխարհի ամենահարուստ մարդը։
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении