Արարատի մարզի եւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր
ОбществоԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի վարչական շրջանների եւ ՀՀ մարզերի միջեւ համագործակցության շրջանակներում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունը հուլիսի 22-ին այցելեց Արարատի մարզ` վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի գլխավորությամբ: Մինչ երկու կողմերի միջեւ հուշագրի ստորագրումը` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի աշխատասենյակում երկկողմ համագործակցության եւ գործընկերային կապերն ընդլայնելու նպատակով կայացած հանդիպմանը մարզի ղեկավարը ներկայացրեց իրենց դիրքորոշումն ու մոտեցումները:
«Արմենպրես» -ի փոխանցմամբ` հուշագրի համաձայն քաղաքային տնտեսության կառավարման եւ մշակութային ոլորտներում կիրականացվի փորձի փոխանակում, կկազմակերպվեն մարզական ու մշակութային միջոցառումներ, կլինեն մարզադպրոցների մարզիչների եւ ուսուցիչների փոխայցելություններ, փորձի փոխանակում, սեմինար-պարապմունքներ կանցկացվեն նաեւ առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտի աշխատակիցներ համար:
«Կարեւորում եմ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի եւ մեր մարզիմիջեւ հուշագրի ստորագրումը, հույս եմ տածում, որ ակտիվ համագործակցությունը,բարեխիղճ աշխատանքն ու ակտիվությունը կնպաստեն մարզում մշակութային,կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտների զարգացմանը»,- նշեց մարզի ղեկավարն՝ ավելացելով, որ այդ առումով մեծ կարեւորություն է տալիս նաեւ սեմինարներին եւ փորձի փոխանակումներին, ինչն էլ իր հերթին էլ ավելի կնպաստի ոլորտի պատասխանատուների մասնագիտական կարողությունների բարձրացմանը:
«Բարձր պատրաստակամությամբ, մեծ պատասխանատվությամբ եւ սիրով ենքհամագործակցում Արարատի մարզի հետ»,- իր խոսքում ընդգծեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը՝ հավելելով, որ կարեւորում է հուշագրի ստորագրումը, քանի որ այն ի նպաստ է դրվելու բնակչության հասարակական-տնտեսական կյանքի զարգացմանը:
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների` կրթության, մշակույթի, առողջապահության եւ սոցիալական ապահովության բաժինների ղեկավարները, հյուրեր Երեւանից:
Լիլիթ Մաճկալյան