Ереван, 18.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана В небе над США взорвался семитонный метеор НАТО размещает дополнительную систему Patriot в Турции Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себя Израиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута На мир обрушатся беспрецедентно высокие температуры Президент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: Сомунджян Глава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из Ирана


Ինքնասպանություն գործած աշխարհահռչակ 7 գեղանկարիչների վերջին խորհրդավոր կտավները

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Շատ արվեստագետներ կյանքից հեռացել են՝ իրենց վերջին աշխատանքներն անավարտ թողնելով։ Ինչևէ, թերևս ամենախորհրդավորն այն գեղանկարիչների վերջին աշխատանքներն են, ովքեր սեփական ձեռքերով են իրենց կյանքը խլել։ Նրանց այս աշխատանքները կարծես հուշում են իրենց կերտող արվեստագետի մութ մտքերն ու տառապող ներաշխարհը։

 7  «Զեբրն ու օդապարիկը», Քրիստոֆեր Վուդ

Zebra and Parachute 1930 by Christopher Wood 1901-1930

«Զեբրն ու օդապարիկը» Քրիստոֆեր Վուդի երկու գեղանկարներից մեկն է, որ նա ավարտին հասցրեց 1930թ․-ի ամռանը Փարիզում։ Մյուսը «Վագրն ու հաղթական կամարը» գեղանկարն էր։ Երկու գեղանկարներն էլ ներկայացնում են էկզոտիկ կենդանու և մարդաստեղծ կառույցի համադրությունների սյուրռեալ պատկերներ, չնայած «Զեբրն ու օդապարիկը» յուրահատուկ է նրանով, որ դրա վրա կարելի է օդապարիկով թռչող ֆիգուր նկատել երկնքում, որի դիրքից թվում է, թե նա կա՛մ մահացած է, կա՛մ էլ վիրավորված։

Այն բանից հետո, երբ 1930թ․-ի օգոստոսին նկարիչը Փարիզից Անգլիա վերադարձավ, հանդիպեց իր մորը՝ իր նոր աշխատանքները, այդ թվում՝ «Զեբրն ու օդապարիկը» ցույց տալու համար։ Դժբախտաբար, Վուդը տառապում էր օփիումի կախվածությունից, որի պատճառով նրա մոտ պարանոյա էր սկսվել, և նա հավատացած էր, որ իրեն ինչ-որ առեղծվածային արարած էր հետևում։  Իր երևակայության հետապնդողից փախչելու անհույս փորձի ժամանակ նա իրեն գնացքի տակ նետեց հենց նույն օրը։ Նրա մորը չափից շատ ցավ չպատճառելու համար հաճախ նրա մահը որպես դժբախտ պատահար է ներկայացվում ժամանակակից լրատվամիջոցներում։

 6  «Nu Sur La Plage», Ջոն Ուիլյամ Գոդվարդ

640px-Godward_Nu_Sur_La_Plage_(modern_nude)

Իր 40 տարվա կարիերայի ընթացքում Ջոն Գոդվարդը հազվադեպ էր շեղվում երկար զգեստով գեղեցիկ կանանց նկարելու իր սովորությունից։ Նրա ոճն իրրեն հայտնի էր դարձրել, և շատ հաճախ նրան հիշատակում էին դասական հագուստի ալիքավոր շարժումները նրբորեն պատկերելու վարպետության համար։ Նրա ընտանիքը երես էր թեքել նրանից այն բանից հետո, երբ վերջինս տեղափոխվեց Իտալիա 1912թ․-ին՝ ոչնչացնելով բոլոր լուսանկարները, որոնք կհիշեցնեին նրա գոյության մասին։

Հասուն տարիքում Գոդվարդն ավելի ու ավելի քիչ ստեղծագործություններ էր ստեղծում, քանի որ նրա առողջությունը վատթարանում էր։ Նրա վերջին ստեղծագործություններից էր «Nu Sur La Plage»-ը («Մերկ՝ լողափին»), որը նա ավարտին է հասցրել մահվանից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Այն յուրահատուկ էր նրանով, որ տարբերվում էր դասական տեսարաններ պատկերող նրա ստեղծագործական ոճից։ Մինչ այդ նրա ստեղծագործական ոճը նորաձև չէր, սակայն ինչպես երևում է՝ նա չէր կարողանում փոխել այն։ 1922թ․-ի դեկտեմբերին նա սեփական ձեռքերով խլեց կյանքը՝ մահվանից առաջ թղթի վրա գրառում թողնելով այն մասին, որ աշխարհը բավականաչափ մեծ չէր իր և Պիկասոյի համար։

 5  Նիկոլաս դե Ստալ, «Le Concert»

Staelconcert

Նիկոլաս դը Ստալը ֆրանսիացի հանրահայտ աբստրակտ նկարիչ էր, ով հազարավոր նկարներ է ստեղծել իր՝ հարաբերականորեն կարճատև կյանքի ընթացքում։ Միայն իր կյանքի վերջին 5 ամիսների ընթացքում նա 147 գեղանկար է նկարել, որոնցից ամենավերջինն ամենայն հավանականությամբ «Պառկած մերկ կապույտն» էր, որն ավարտին է հասցվել 1955թ․-ին։ Նույն տարվա մարտին նա ինքնասպանություն գործեց՝ Անտիբեսում բարձրահարկ շենքից իրեն ցած նետելով՝ իր վերջին աշխատանքը՝ «Le Concert»-ն անավարտ թողնելով։ Նա 41 տարեկան էր։ «Le Concert»-ը Ստալի ամենախոշոր գեղանկարն էր, որը 6 մետր երկարություն ու 3.5 մետր լայնություն ուներ։ Դրա վրա պատկերված է դաշնամուր և ալտ ու նոտաներով թերթեր՝ փորձելով շեշտել այն փաստը, որ այս երկու գործիքները, որպես կանոն, չեն տանում բեմից համերգի ավարտից հետո։ Դե Ստալը տպավորվել էր նախորդ գիշեր այցելած համերգից, որից հետո նա տուն էր գնացել ու ողջ օրն անցկացրել նկարի վրա աշխատելով, մինչև որ վատ լուսավորությունն անհնարին էր դարձրել նկարի վրա աշխատել շարունակելը։ Նա այնուհետև այրել էր բոլոր նկարներն ու ցատկել դեպի մահ։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա գրել էր.

Ես ուժ չունեի նկարներս ավարտին հասցնելու համար։

 4  «Ջեյմս Դինի մահը», Ջոն Մինթոն

Composition: The Death of James Dean 1957 by John Minton 1917-1957

Ջոն Մինթոնի վերջին աշխատանքը դեռ անավարտ էր, երբ նա ինքնասպանություն գործեց 1957թ․-ի հունվարին։ Անավարտ աշխատանքը պատկերում է Մինթոնի մահը։ Գեղանկարիչ Ռուսկին Սփիրն այցելել էր նրան ստուդիայում և ասել նրան, որ մահացող մարդուն նմանեցնում է Ջեյմս Դինին, ով դրանից երկու տարի առաջ մահացել էր ավտովթարից 24 տարեկան հասակում։
Սփիրը հավատացած էր, որ Ջեյմս Դինը խորհրդանշում էր երիտասարդ սերնդի տառապանքը, որի հետ  կապ ուներ նաև Մինթոնը։ Ինչևէ, մահացող ֆիգուրի իրական ինքնությունը բանավեճի առիթ է։ Ասում են, որ նկարի ոգեշնչման աղբյուրը Բարսելոնայում տեղի ունեցած մի ավտովթար էր, որին նա ականատես էր եղել, և որն ավելի ուշ նույնացվել է Ջեյմս Դինի ավտովթարի հետ։ Մինթոնի ինքնասպանությունը դեպրեսիայի և ինքնավստահության կորստի հետևանքն էր, երբ աբստրակտ արվեստի ծաղկման արդյունքում նրա աշխատանքները սկսեցին մերժվել։ Չնայած գեղանկարն անավարտ է, սակայն ինչպես երևում է՝ նա նույնիսկ չէր էլ պատրաստվում վերջացնել այն, քանի որ ընկերոջն ասել էր, որ մտահոգություններ ունի, որ այն կվերածի «Ջոննի Մինթոնի ևս մի գեղանկարի»։

 3  «Դժբախտ ընտանիք», Կոնստանցիա Մայեր

2005.26.1~01

Չնայած Կոնստանցիա Մայերն ինքնասպան է եղել «Դժբախտ ընտանիք» գեղանկարի վրա աշխատելիս, այնուամենայնիվ, այն անավարտ չի մնացել։ Նկարն ավարտեց Պիեռ-Փոլ Պրյուդոնը՝ նրա կողակիցը: Նրանք հանդիպել էին 1803թ․-ին, երբ Պրյուդոնը Ֆրանսիայի ամենահայտնի նկարիչներից մեկն էր, իսկ Մայերը երիտասարդ սկսնակ նկարչուհի էր։ Շուտով նրանք մտերիմ գործըկերներ դարձան, և դժվար էր հասկանալ՝ որտեղ էր սկսվում առաջինի գործը, ու որտեղ ավարտվում մյուսինը։ Հաճախ Պրյուդոնն էսքիզներ էր անում, իսկ Մայերն ավարտին էր հասցնում դրանք յուղաներկով։ Եվ քանի որ Պրյուդոնն ավելի հայտնի էր, այս աշխատանքները ձեռք բերողները փոխարինում էին Մայերի անունը Պրյուդոնի անունով՝ դրանք ավելի բարձր գնով վաճառելու համար։ Չնայած միասին երկար տարիներ ապրելու փաստին՝ Պրյուդոնը հրաժարվում էր ամուսնանալ նկարչուհու հետ, վարկածներից մեկի համաձայն՝ նա խոստացել էր իր մահացած կնոջն ու վեց երեխաների մորը, որ այլևս երբեք չի ամուսնանա։ Դրա հետևանքով Մայերի մոտ դեպրեսիա առաջացավ, ու 1821թ․-ի մայիսի 26-ին նա ածելիով կտրեց սեփական կոկորդը։

 2  «Հոգեվարք», Արշիլ Գորկի

444

Արշիլ Գորկին աբստրակտ էքսպրեսիոնիստ գեղանկարիչ էր, ով իմաստ արտահայտելու համար աշխատում էր պարզ ձևերի ու գույների հետ։ Իր կյանքի ընթացքում նա բազմաթիվ ծանր պահեր է ապրել։ 1946թ․-ին նրա ստուդիայում հրդեհ բռնկվեց, և նրա աշխատանքների մեծ մասը մոխրի վերածվեց։ Շաբաթներ անց նրա առողջական վիճակը սկսեց վատթարանալ, ու նրա մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։ Դրանից կարճ ժամանակ անց պարզվեց, որ իր կինը՝ Ագնեսը, դավաճանում էր նրան մեկ այլ արվեստագետի հետ։ Զույգը բաժանվեց, ու Ագնեսը լքեց նրան և իրենց երկու դստրերին։

1947թ․-ին Գորկին բազմաթիվ նկարներ նկարեց, այդ թվում՝ «Հոգեվարքը», «Գութանը և երգը», «Սահմանն ու սկիզբը», որոնցից յուրաքանչյուրը, կարելի է ասել, նրա վերջին ստեղծագործություններից մեկն է։ Հոգեվարքը, թերևս, ամենահետաքրքիրն է, քանի որ այն կարող է միայն ասոցացվել մահվանից առաջ Գորկիի ապրած տառապանքի հետ։ Վառ կարմիր գույնը, որը մինչ այդ Գորկին շատ հազվադեպ էր օգտագործում իր ստեղծագործություններում, ամենայն հավանականությամբ խորհրդանշում էր նրա ստուդիան այրած կրակը։ 1948թ․-ին Գորկիի ողբերգական ճակատագիրը հասավ գագաթնակետին, երբ նա ավտովթարի ժամանակ կոտրեց իր վիզը, որի արդյունքում նրա ձեռքը պարալիզացվեց։ Չկարողանալով աշխատել՝ նա ինքնասպանություն գործեց իր ստուդիայում մեկ ամիս անց։

 1  «Դուբինի այգի», Վինսենթ վան Գոգ

Van_Gogh_-_Der_Garten_von_Daubigny1

Հաճախ Վան Գոգի վերջի գեղանկարը համարվում է «Ցորենի դաշտն ու ագռավները»։ Չնայած իրականում այն իր վերջին գեղանկարներից մեկն է, այնուամենայնիվ, արվեստագետի նամակները հուշում են, որ իրականում նրա վերջին գեղանկարը «Դոբինի այգին» էր։ 1890թ․-ի հուլիսի 27-ի առավոտյան Վան Գոգը դուրս էր եկել՝ բաց երկնքի տակ նկարելու համար, ու ինչպես երևում է՝ նա իր հետ լիցքավորված ատրճանակ էր վերցրել։ Նա այնուհետև փորձել էր ինքնասպան լինել՝ կրծքի հատվածին կրակ բացելով, չնայած փամփուշտը չսպանեց նրան։ Նա մահացավ երկու օր անց իր եղբոր ներկայությամբ՝ 37 տարեկան հասակում։

Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развития