Դերասանուհի Անի Ղազարյանի ծննդյան չկայացած 25 ամյակն ու աշխատանքային իրարանցումը
LifestyleEsem.am-ը գրում է.
Դերասանուհի Անի Ղազարյանն այսօր դարձավ 25 տարեկան: Թեև Անին որոշել էր այն ընկերների հետ նշել իրենց ամառանոցում, սակայն նկարահանումների պատճառով ցանկությունը չիրականացավ: «Պարզապես կհետաձգենք ծնունդս մինչև նկարահանումների ավարտը»,-ESem.am-ին հայտնեց դերասանուհին:

Նա առավոտից նկարահանման հրապարակում է եղել, իսկ առաջինն իրեն շնորհավորել է դուստրը՝ գրկելով մորն ու ասելով, որ շատ է սիրում նրան: «Այնուհետև կեսգիշերին էլ ընկեներիցս մեկն անակնկալ մատուցեց՝ գեղեցիկ նվերի տեսքով, որի մասին չեմ ցանկանա բարձրաձայնել»,- նշեց Անին՝ ասելով, որ չնայած հոգնածությանը՝ այսօր շատ լավ տրամադրությամբ է արթնացել:
Շարունակությունը` այստեղ: