Հունահայ համայնքը UNICEF-ի փառատոնին ներկայացրել է Արեւմտյանի Հայաստանի պարերը
КультураՀունահայ համայնքը մասնակցություն է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի 40-րդ World Congress on Dance Research փառատոնին: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հունաստանում հրատարակվող «Ազատ օր» պարբերականից, փառատոնի հիմնական ծրագրին մասնակցել է «Ավետիս» պարախումբը: Փառատոնի եզրափակիչ օրը պարախումբը ներկայացրել է «Անցյալը դեռ աղմկում է» խորագրով ներկայացումը, որտեղ ցուցադրվել են բացառապես Արեւմտյանի Հայաստանի ազգային պարերը:
Բացի պարային ելույթներից, հունահայ համայնքը մասնակցել է արվեստին նվիրված ցուցադրությանն ու «Հայկական արվեստ եւ արհեստ» խորագրով մեծ ցուցադրություն կազմակերպել` ներկայացնելով հայկական քանդակագործությունը, գորգագործությունը, մանրանկարչությունը, խաչքարերն ու հայկական տարազները: Համայնքի ներկայացուցիչները 5-օրյա փառատոնի ընթացքում ներկաներին բաժանել են հայերեն եւ անգլերեն լեզվով գրքույկներ «1915թ. Ցեղասպանությունն ու նրա հետեւանքները հայ մշակույթի եւ մշակութային ժառանգության վրա» թեմայով: