«Ես մի փոքր աննորմալ երևույթ եմ». Արսինե Նավասարդյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Արսինե Նավասարդյանը, ով տարիներ առաջ հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Հարևաններ» սերիալի միջոցով և տպավորվեց որպես ուժեղ, ինքնավստահ և կոլորիտային կին: Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմեց նոր հոբիի, թատրոնից հեռանալու և ընտանիքի մասին
-Տիկին Արսինե, ինչո՞վ եք այս շրջանում զբաղված:
-Այս պահին Հայաստանում ոչ մի տեղ չեմ նկարահանվում, դրսից հրավերներ ունեմ, որոնք ընդունել-չընդունելու հարցերը դեռ քննարկվում են, իսկ մեր երկրում նկարահանվելու համար հիմա մի փոքր այլ սկզբունքներ են կիրառվում, որի պատճառով ես չեմ համաձայնվում:
-Հնարավո՞ր է, որ արտերկրի հրավերները ընդունելով՝ հեռանաք Հայաստանից և դրսում բնակություն հաստատեք:
-Ոչ, անգամ այսքան բանից հետո ես դեռ Հայաստանից չեմ հրաժարվում, որովհետև իսկապես սիրում եմ: Հայրենիքս նկատմամբ սերս արտահայտելու համար ամպագոռգոռ բառեր չեմ օգտագործում, ես պարզապես սիրում եմ իմ երկիրն ու վերջ: Եթե մեր երկրում տնտեսական վիճակը լավ լիներ Հայաստանը իսկապես եդեմական երկիր կլիներ բոլորիս համար:
Շարունակությունը` այստեղ: