Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է զարգանալ առանց բացառության բոլոր ոլորտներում
ОбществоՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն Իրանի միջուկային խնդրի կարգավորումից հետո հայ-իրանական հարաբերությունների զարգացումը հեռանկարային է համարում բոլոր ոլորտներում: «Ընդհանուր առմամբ, որքան հարաբերությունները ջերմանան, այնքան մեզ համար դրական է: Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լինել բոլոր ոլորտներում՝ առանց բացառության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
Ճշմարիտյանի խոսքով՝ իրանն ունի 80 միլիոնանոց շուկա և լուրջ ներուժով տնտեսություն: «Դրա օգտագործումը մեր երկկողմ համագործակցության շրջանակում շատ կարևոր է և Հայաստանի համար հեռանկարային»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը: