Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կառավարությունը կնպաստի Տավուշում զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծմանը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հուլիսի 23-ին տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչև օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ խոսել ստուգումների կազմակերպման և անցկացման` կառավարության 594 Ա որոշման մասին եւ նպատակահարմար եմ գտնում, որ  այն վերանայվի: Ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեսչական համակարգի բարեփոխումների նոր փուլի մեկնարկը, այնուհետ տեսչությունների թվաքանակի կրճատումը և դրանց արմատական վերափոխումը` հանձնարարում եմ աշխատակազմի ղեկավար -նախարար Դավիթ Հարությունյանին տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել մինչև 2015 թվականի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը և կառավարության հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություն: Կարծում եմ` մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին, և այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները և նվազագույնի հասցնենք բոլոր կարգի ստուգումները», - եզրափակել է վարչապետը:

Կառավարությունը հավանություն է տվել մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը: Մեթոդաբանության նպատակն է բացահայտել այն տարածքային միավորները, որոնց ռեսուրսային հնարավորություններն ավելի բարձր են, քան տնտեսական զարգացման մակարդակը, երկրում իրականացվող ծրագրերը դարձնել հասցեական, ապահովել տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների տարբերության մեղմացումը՝ առավել արդյունավետ օգտագործելով տնտեսական զարգացման ներուժը:

Հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը: Հավանություն է տրվել նաև ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգից բխող 2015-2017թթ. միջոցառումների ծրագրին:

Սահմանվել են սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ժամանակացույցը, կերերի և կետային հավելումներ արտադրողների կողմից վտանգի վերլուծության և կրիտիկական կերերի համակարգերի ներդրման ժամանակացույցը, ուժը կորցրած են ճանաչվել կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի թիվ 1228-Ն և 1230-Ն, 2007թ. մայիսի 3-ի թիվ 531-Ն որոշումները: Արդյունքում կապահովվի «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Կերի մասին» ՀՀ օրենքների համապ ատասխան պահանջների կատարումը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2016-2018թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, կառավարությունը գտնում է, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված չեն օբյեկտիվ անհրաժեշտությամբ: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է, և կուսակցության ծրագրի և կանոնադրության մեջ ցանկացած փոփոխության և լրացմա ն հաստատումը չեն կարող վերապահվել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի իրավասությանը, ինչպես առաջարկել է նախագծի հեղինակը:

Հավանության է արժանացել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող որոշման մեջ կատարված փոփոխություններով գործադիրը շահառուների համար գումարների ստացման ընթացակարգը դարձրել է առավել պարզ, հստակ և արագ, փոխանցումների գործընթացը համադրելի դարձրել գործող բյուջետային ֆինանսավորման համակարգին: Միաժամանակ, շահառու խմբերի սոցիալական վիճակը բարելավելու նպատակով նախատեսվում է որոշակի չափով բարձրացնել տրվող գումարների չափերը:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները 64 մլն 610 հազարի փոխարեն կկազմի 94 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին լրացուցիչ կհատկացվի 29 մլն 390 հազար դրամ:

Շահառուների համար գումարների ստացման գործընթացը պարզեցնելու և հստակեցնելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ծառայության ժամանակ զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի փոխհատուցման և փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության կարգերը սահմանող որոշումներում:

Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը կանոնակարգող որոշումներում կատարված փոփոխություններով և լրացումներով ամբողջացվել են բանկերի կողմից սոցփաթեթի հաշիվների սպասարկման, հանգստի կազմակերպման համար նախատեսված գումարների տրամադրման երաշխիքի և այլ ընթացակարգեր:

Գործադիրը քննարկել և հաստատել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի կողմից ներկայացված մի շարք ոլորտների վերաբերող օրենսդրական կարգավորումների նախագծեր. հաստատվել է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգը, ուժը կորցրած ճանաչելով 1998թ. հուլիսի 30-ի թիվ 479 որոշումը, ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, առավել հա րմարավետ պայմաններ ապահովելով շահառուների համար, անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու, օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցման, օգտագործման իրավունքը կոնցեսիայի պայմանագրով փոխանցելու կարգերի մեջ: Ոլորտում գործող կարգավորումները հստակեցնելու նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հողերի օգտագործման սխեմաների մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, բարեփոխվել են ռադիոակտիվ նյութերի կամ  ռա դիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման  լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու որոշ դրույթներ:

Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով Տավուշի մարզպետարանին որոշվել է հատկացնել 973,208.0 հազար դրամ:

Մեկ այլ որոշումով` Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 35,000.0 հազար դրամ՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման նպատակով, ինչը թույլ կտա նաև պատշաճ անցկացնել Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումները: Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքում ներքին գազատարների կառուցման նպատակով հատկացվել է 7,000.0 հազար դրամ:

Գործադիրը գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշման ընդունմամբ հնարավորություն է ստեղծել ապահովել թվային հեռուստատեսային ազդանշանների ընդունիչ սարքերի ձեռքբերման ընթացակարգի կայացումը:

Կառավարությունը տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկում ներառել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին:

Մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխություններով ու լրացումով գործադիրը 2013թ. հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշումը համապատասխանեցրել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչի արդյունքում կլուծվեն կադրերի ընտրության և համալրման՝ ամենօրյա աշխատանքում առաջացող խնդիրները:

Կառավարությունը համապատասխան գույք է հատկացրել ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին լիազորել է ՀՀ կառավարության անունից կնքել նախկինում ստորագրված պայմանագրում լրացում կատարելու  մասին պայմանագիրը:

«ԱԲԲԱ» ՍՊԸ-ին մեկ այլ որոշմամբ տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանած պրեկուրսորների ներմուծման և մանրածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով:

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026