Արգենտինական փառատոնին ներկայացվել է հայկական խոհանոցը
КультураԱրգենտինայի հայկական համայնքը մասնակցել է Բուենոս Այրեսում մեկնարկած ամենամյա տոնավաճառ-փառատոնին, որը նվիրված է Արգենտինայում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթին եւ խոհանոցին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով prensacentroarmenio-ն, մինչեւ օգոստոսի 2-ը մայրաքաղաքի Սան Մարտին դե Մար դել Պլատա հրապարակում ընթացող տոնավաճառ-փառատոնին արգենտինահայերը հայկական պարերի եւ երաժշտության ուղեկցությամբ կներկայացնեն ազգային ուտեստներ, խմիչքներ, աղանդեր: Հայկական տաղավարում կցուցադրվեն նաեւ Հայաստանի մասին գրքեր, քանդակներ, գորգեր եւ ասեղնագործ սփռոցներ: