Հայաստանի քաղաքացին փորձել է 57կգ աֆետամին անցկացնել Վրաստան
ОбществоՀայ վրացական սահմանի «Սադախլո» անցակետում Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է ՀՀ քաղաքացի Արտակ Խ.-ին, ով այդ երկիր է բերել ավելի քան 57 կգ ամֆետամին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik Georgia-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ն:
ՀՀ քաղաքացին Վրաստան է մտել իր Toyota Land Cruiser մակնիշի մեքենայով: Ավտոմեքենայի բաքում ոստիկանությունն ավելի քան 96,4 լիտր հեղուկ է հայտնաբերել, որը պարունակել է թմրանյութ:
Անցկացված քիմիական փորձաքննությունից հետո վարորդը ձերբակալվել է: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ հեղուկը պարունակել է 57 կգ ամֆետամին եւ 226 գրամ մետամֆետամին: ՀՀ քաղաքացուն 15-20 տարվա ազատազրկում է սպառնում: