Կարեն Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
ОбществоԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հուլիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ: Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչ ությունից, հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցեր։ Կողմերը նաև քննարկել են Արցախի կառույցների ու ԱՀՀ միջև համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացման ուղիները։