Չսահմանված վայրերում աղբ թափողների նկատմամբ օրենքը կիրառվելու է ողջ խստությամբ. քաղաքապետարան
ОбществоԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախորդ 2 շաբաթներին իրավախախտման 128 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ հ ատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման մշտական վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ: