Համազգային հայ կրթական միության սաները հյուրընկալվել են Արցախի ԱԺ-ում
ОбществоԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության 10 երկրներից ժամանած թվով 35 երիտասարդի:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում Վ. Բալայանը միության ներկայացուցիչներին ներկայացրել է Արցախի պատմությունը, իսկ այնուհետև անդրադարձել երկրի ներկայիս տնտեսական և քաղաքական զարգացումներին ու հեռանկարներին:
Ստանալով ամփոփ տեղեկություն Արցախի մասին՝ երիտասարդները ԼՂՀ ԱԺ փոխնախագահին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել:
Նրանք հիմնականում հետաքրքրվել են երկրի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տարաբնույթ թեմաներով, ինչպես նաև զինադադարի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր սահմանին տիրող իրավիճակով:
Բալայանը նշել է, որ Արցախի խաղաղության միակ երաշխավորը հայոց բանակն ու հայ զինվորն է, ով պատրաստ է համարժեք պատասխան տալ պետական սահմանը խախտել ցանկացող յուրաքանչյուրին :
Հանդիպման վերջում ԱԺ փոխնախագահը կարևորել է սփյուռքահայ երիտասարդության դերը հայրենադարձության, ինչպես նաև Արցախի ճանաչման գործընթացում: