«Քաղաքային քանդակ» ցուցահանդեսին ներկայացվեցին Երևանում տեղադրման առաջարկվող 50-ից ավելի ստեղծագործություններ
КультураՔանդակագործները ներկայացրեցին 50-ից ավելի ստեղծագործություններ «Քաղաքային քանդակ» թեմատիկ ցուցահանդեսին:
Մոտ 26 քանդակագործներ ցուցահանդեսին ներկայացրել են կամերային չափսերի քանդակներ ու դրանց տեղադրման առաջարկներով ֆոտոմոնտաժված լուսանկարներ:
«Կարևորը երազանք ունենալն է և քայլեր կատարել դրա իրականացման համար: Եթե քայլ չես կատարել դեպի քո երազանքի իրականացումը, ինչպես պետք է իմանաս՝ կկարողանա՞ր այն իրականացվել, թե՝ ոչ: Իսկ այս ցուցահանդեսով հույս է առաջանում, որ հնարավոր կլինի հասնել թե իմ երազանքին, թե իմ գործընկեր այլ քանակագործների՝ ի նպաստ քաղաքի», - նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ, քանդակագործ Նունե Թումանյանը, ով ներկայացրել է «Երազանքի ծառը» քանդակը:
Քանակագործ Էդուարդ Շախիկյանը ցուցահանեսին ներկայացրել է «Թատրոն» քանդակը՝ Դրամատիկական թատրոնի դիմաց տեղադրելու ցանկությամբ: «Ինչպես ասում են, որ թատրոնը սկսվում է կախիչից, այնպես էլ իմ քանդակի հիմքում կախիչն է, որից կախված են հագուստն ու դիմակները: Ընդանուր առմամբ, նման ցուցահանդեսների երևույթը շատ կարևոր է միայն մեկ պայմանի դեպքում՝ երբ գովասանագրի փոխարեն ներկայացված աշխատանքներից ընտրվի քաղաքում կանգնեցվող աշխատանք», - նշեց Էուարդ Շախիկյանը:
«Մենք ամեն ինչ անում ենք՝ սկսած գովազդից մինչև կանաչ խոտածածկեր, որպեսզի քաղաքը հարմար և հարազատ լինի բնակիչների համար: Եվ այստեղ քանդակը շատ մեծ դեր ունի: Սպասված եմ համարում այս երևույթը, քանի որ մեր քանդակագործների առաջարկներով մենք կզգանք այս աշխատանքների մասշտաբը, որպեսզի իրենք հետագայում իրենց տեղը կարողանան գտնել», - ընդգծեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Նա նկատեց, որ ներկայացված աշխատանքները հնարավորություն ունեն քաղաքում իրենց իրական չափսերով կանգնեցվել բարեգործների հովանավորությամբ, ինչպես նաև քաղաքապետարանի նախաձեռնությամբ: