Արագածոտնում գայլերը 10 ոչխար են հոշոտել
ОбществоՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 24-ին` ժամը 08.11-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Կայք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասունների (մոտ 10 գլուխ): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակն երի նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Ապարան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գայլերը հոշոտել են 10 ոչխար: