Երևանում 5-ամյա երեխա է թունավորվել
ОбществоՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 24-ին` ժամը 12.34-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.12-ի սահմաններում թունավորման նախանշաններով Երևանի Մուրացանի ԲԿ է տեղափոխվել Երևանի Շերամի փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչ, 2010թ. ծնված Գ.Ա.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: