Աշխարհում մարդկանց կեսից ավելին բացասաբար Է գնահատում իր երկրի տնտեսության վիճակը
ОбществоԶարգացած եւ զարգացող երկրների բնակիչների ավելի քան կեսը կարծում Է, որ իրենց պետությունների տնտեսությունը գտնվում Է վատ վիճակում: Այս մասին են վկայում հետազոտական Փյու կենտրոնի կատարած՝ հասարակական կարծիքի հարցման՝ հուլիսի 23-ին հրապարակված տվյալները: Բացասական եւ դրական կարծիքների հարաբերակցությունն այս երկու կատեգորիաներ ում կազմել Է համապատասխանաբար 56 տոկոս 40 տոկոսի եւ 55 տոկոս 45 տոկոսի դիմաց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զարգացած երկրների թվում երկրի տնտեսական վիճակից ամենից շատ գոհ են Գերմանիայում՝ նրանք կազմում են 75 տոկոս, այլ կերպ Է կարծում սոսկ 23 տոկոսը: ԱՄՆ-ում 56 տոկոսը բացասաբար Է գնահատում ֆինանսական ոլորտի իրադրությունը, իսկ դական՝ 40 տոկոսը: Իրենց տնտեսությունից ամենից շատ դժգոհ են իտալացիները (88 տոկոս 12 տոկոսի դիմաց):
Ռուսաստանում, որին սոցիոլոգները դասել են զարգացող երկրների կատեգորիային, հարցման մասնակիցների 73 տոկոսը կարծում Է, որ պետության տնտեսությունը բարդություններ Է կրում, հակառակ կարծիքին Է քաղաքացիների 24 տոկոսը: Հետազոտության հեղինակները նշում են, որ 2014 թվականին վերջինների բաժինը եղել Է ավելի շատ՝ 44 տոկոս: Երկրների այս խմբում բնակիչների դրական տրամադրվածությամբ առաջատարը Չինաստանն Է, որտեղ ճնշող մեծամասնությունը՝ 90 տոկոս, ոչ մի կարգի կասկած չունի:
Ճիշտ հակադիր իրադրությունն Է առաջացել Ուկրաինայում, որտեղ, ընդհակառկը, հարցվածների 94 տոկոսը համոզված Է, որ երկիրը ֆինանսական դժվարություններ Է կրում, այլ կարծիք ունի սոսկ 3 տոկոսը:
Հարցումն անցկացվել Է 2015 թվականի մարտի 25-ից մինչեւ մայիսի 27-ը 40 երկրներում, դրան մասնակցել Է 45 435 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: