Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բերդում բացվեց ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն

 Տավուշի մարզի Բերդ քաղաքը ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն ունի, որը հնարավորություն կտա Բերդի տարածաշրջանի բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի եւ արդի բժշկական ծառայություններ տեղում՝ իրենց բնակավայրերին մոտ: Հուլիսի 24-ին տեղի ունեցավ նորակառույց բժշկական կենտրոնի բացման արարողությո ւնը, որին մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գոհունակությամբ նշեց, որ Բերդ քաղաքում բացվում է արդիականացված բժշկական կենտրոնը, որը 11-րդն է առողջապահության համաչափ զարգացման նախագծի շրջանակներում: «Եվ այդ ծրագրի մեջ նախատեսված են այն բոլոր բժշկականսարքավորումները, որոնցով հագեցած է նորաբաց կենտրոնը, մասնավորապես, ծննդօգնությանռեանիմացիան, վիրահատարանն իր հետվիրահատական սրահով, նոր ախտորոշիչ մասը ռադիոլագիականնոր հզորություններով, ռենտգեն սարքավորումը, եռաչափ նոր գերձայնային հետազոտմանհնարավորությունը: Կարծես թե, այն ամենն ինչ նախատեսվում էր և անհրաժեշտ է մարզայինառողջապահության համար, Տավուշի մարզում արդեն լուծում է ստանում: Սա արդեն չորրոդ կենտրոնն էՏավուշի մարզում, որը կարողանում է երկրորդային բուժօգնություն ապահովել: Այսօր բացվում է նաևնոր պոլիկլինիկայի մասնաշենքը: Աշխատանքները ժամանակին ավարտված են, և ես կարծում եմ, որ մարզիբնակչությունը որակյալ բուժման համար արդեն Երևան չի մեկնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նախարարը վստահեցրեց, որ այսօր արդեն լուծված են բոլոր այն դժգոհությունները, որոնք կային նախկինում՝ կապված Բերդի բժշկական կենտրոնի աշխատանքի հետ: «Ես պետք է տեղեկացնեմ, որ մենք առաջին անգամ հաստիքացուցակի մեջ նախատեսել ենք որակի մասնագետի հաստիքը, ով կոչված է լինելու ապահովել բոլոր այն անհրաժեշտ գործողությունները, որոնք անհրաժեշտ են որակի պահպանման  տեսանկյունից: Հիվանդանոցը համալրվելու է վերապատրաստում անցած որակյալ մասնագետներով»,- եզրափակեց Մուրադյանը:

ՀՀ մարզերի առողջապահական համակարգի մասին կառավարության համապատասխան որոշմամբ միավորել են ՀՀ Տավուշի մարզի «Բերդի պոլիկլինիկա» եւ «Բերդի հիվանդանոց» ՓԲԸ-ները՝ ստեղծելով Բերդի բժշկական կենտրոն ՓԲԸ: Նախատեսվել է կենտրոնի արտահիվանդանոցային ծառայությունը եւ վարչական հատվածը տեղակայել ինֆեկցիոն մասնաշենքում, իսկ բոլոր հիվանդանոցային ծառայությունները՝ ներառյալ ինֆեկցիոն եւ լաբորատոր-ախտորոշիչը, պոլիկլինիկայի մասնաշենքում: Հիվանդանոցի մաճակալային ֆոնդը 60-ից կրճատվել է մինչեւ 30 մահճակալ, որից հինգը՝ անհետաձգելի եւ ինտենսիվ բուժման: Բժշկական կենտրոնը վերակազմակերպվել է որպես հիմնականում ինտենսիվ եւ անհետաձգելի բժշկական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն:

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել են Բերդի բժշկական կենտրոնի երկհականի պոլիկլինիկական եւ մեկհարկանի ինֆեկցիոն մասնաշենքերի՝ շուրջ 1700 քմ, վերակառուցման, ինչպես նաեւ մոտ 900 քմ կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքները:

2012թ. ՀԲ գնումների ընթացակարգին համապատասխան ընտրված կապալառու «Արտաշատշին» ՍՊԸ-ի հետ կնքվել է Բերդի բժշկական կենտոնի հիմնական եւ վարչական մասնաշենքերի հիմնանորոգման եւ կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը, որն ավարտվել է ընթացիկ տարվա ապրիլի 30-ին:

Արդիականացման աշխատանքների շրջանակում ամբողջովին փոխարինվել է երկու մասնաշենքերի տանիքների ծածկը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել է նոր բժշկական վերելակ, փոխարինվել են դռները, ինչպես նաեւ ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները՝ տաք եւ սառը ջրամատակարարման, էլեկտրասնուցման ու ջեռուցման: Մոնտաժվել են նաեւ բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսային ներքին ցանցերը:

Բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքին կից կառուցվել է նոր կաթսայատուն եւ հիմնանորոգվել է էլեկտրամատակարարումն ապահովող ենթակայանը՝ մուտքային երկու անկախ գծերով: Իրականացվել են նաեւ կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ՝ ասֆալտապատում, արտաքին լուսավորության, եզրաքարերի եւ տարածքը եզրագծող ցանկապատի տեղադրում:

Բերդի բժշկական կենտրոնի կցակառույցի առաջին հարկում տեղակայված է հիվանդանոցի ընդունարանը՝ ինտենսիվ թերապիայի եւ անհետաձգելի բուժօգնության երկու սրահով (5 մահճակալ) ու շտապ օգնության կայանով, երկրորդ հարկում՝ վիրաբուժական բաժանմունքը (8 մահճակալ) եւ վիրահատական բլոկը՝ մեկ վիրասրահով: Նախկին պոլիկլինիկայի մասնաշենքի կիսանկուղային հարկում տեղակայված են ինֆեկցիոն բաժանմունքը (3 մահճակալ), հակատուբեկուլոզային ծառայությունը, հիվանդանոցային լվացքատունը եւ կենտրոնական ախտահանման ծառայությունը: Առաջին հարկում են ախտորոշիչ ծառայությու նը, մեծահասակների թերապեւտիկ եւ մանկաբուժական (6 մահճակալ) բաժանմունքը: Երկրորդ հարկում են տեղակայված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը (8 մահճակալ), ծնարանային բլոկը՝ երկու անհատական տիպի ծնարանով, որոնցից մեկը կարող է ծառայել նաեւ կեսարյան հատումներ իրականացնելու համար, եւ նորածինների ինտենսիվ բուման սենյակով: Վերահատակագծման արդյունքում՝ կենտրոնի նախկին ինֆեկցիոն մասնաշենքում են տեղակայվել ադմինիստրացիան եւ պոլիկլինիկական ծառայությունը:

Բերդի բժշկական կենտրոնը հագեցած է նաեւ ժամանակակից բժշկական սարքավորումներով, այդ թվում՝ բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, եռաչափ ուլտրաձայնային  հետազոտման սարք, որը կարող է իրականացնել նաեւ սրտի եւ անոթների հետազոտություն, սպիրոմետր՝ ծրագրային փաթեթով, վիրասրահի համար նախատեսված վիրահատական LED լուսատու, բազմաֆունկցիոնալ վիրահատաան սեղան, ինչպես նաեւ ժամանակակից լաբորատոր սարքեր: Բերդի բժշկական կենտրոնի մասնագիտական ուղղվածությունը հաշվի առնելով՝ որպես շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն մատուցող կենտրոն, տրամադրվել է նաեւ թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր՝ սինխրոնիզացիայի հնարավորությամբ: Մատակարարված սարքավորումների մի մասն առաջինն են մարզի պետական բուժհաստատություններում, մասնավորապես՝ հոլտեր մոնիտորը, արյան գազերի եւ էլեկտրոլիտների վերլուծիչը, ինչպես նաեւ էրիթրոցիտների նստեցման արագության որոշման ավտոմատ վերլուծիչը: Կենտրոնը հագեցած է նաեւ բժշկական կահույքով եւ պարագաներով:

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026