Հայաստանում արևային առաջին կայանները պատրաստ կլինեն 2017 թվականին
ОбществоՀայաստանում արևային առաջին կայանները պատրաստ կլինեն 2017 թվականին: Լրագրողների հետ հուլիսի 24-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վերականգնվողէներգետիկայի ևէներգախնայողության հիմնադրամիտնօրեն Թամարա Բաբայան: «Մենք պատրաստել ենք ներդրումային ծրագիր, և 2014 թվականին Կլիայի ներդրումային հիմնադրամը վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում մեզ տրամադրել է գումար` 40-50 մեգավատտ հզորությամբ արևային կայաններ կառուցելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց նա` հավելելով, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկան մեծ պոտենցիալ ունի, որը պետք է օգտագործել:
Նա նկատեց, որ դեռևս հայտնի չէ, թե որքան կարժենա արևային կայանի արտադրած 1 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան: «Սակագինը որոշվելու է աճուրդի միջոցով: Այն ներդրողը, ով կառաջարկի ամենացածր սակագինը, նա էլ կկառուցի արևային կայանները»,-շեշտեց Թամարա Բաբայանը`հավելելով, որ այս ոլորտը ներդրումների համար բավական գրավիչ է, քանի որ ըստ օրենքի պետությունը պետք է գնի նախ վերականգնվող էներգիան, հետո նոր ՋԷԿ-երի, ԱԷԿ-երի և ՀԷԿ-երի արտադրանքը: «Բացի այդ` մենք երկրաջերմային էներգիայի ծրագրի շրջանակներում հետախուզական հորատում ե նք կատարում Սյունիքի մարզի Քարքարի երկրաջերմային տեղանքում` հետագայում ջերմային կայան կառուցելու նպատակով. այդ կայանը կարող է էլեկտրաէներգիա արտադրել օրը 24 ժամ` ի տարբերություն արևային և հողմային կայանների»,-նշեց Բաբայանը:
Բանախոսի դիտարկմամբ`Հայաստանում օգտագործվում է վերականգնվող էներգիայի ողջ ներուժի մոտ 0-0,5 տոկոսը: «Բնությունը մեզ պարգևել է վերականգնվող ռեսուրսներ, սակայն մեզ մոտ զարգացավ հիմնականում փոքր ՀԷԿ-երի կառուցումը, որն ավելի քիչ ներդրում է պահանջում, քան արևային կայանների կառուցումը: Սակայն արևային կայանների սպասարկման վրա կատարվող ծախսերը շատ քիչ են, իսկ շահագործման առաջին 20 տարիներից հետո պահպանվում է նրա արտադրողականության մոտ 80 տոկոսը, ինչը լուրջ ցուցանիշ է»,-պարզաբանեց Թամարա Բաբայանը: