Իրանը ԼՂ հակամարտության լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով
ОбществоԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Լրագրողների հետ հուլիսի 24-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռեիսին: «Իրանի պաշտոնական դիրքորոշումը հակամարտութ յունների`մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, հստակ է. բոլոր հարցերըպետք է լուծում ստանան խաղաղբանակցությունների միջոցով`միջազգային ընդու նված նորմերիհիման վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկատեց նա`հավելելով, որ Իրանը նույնպես պատասխանատվության զգացում ունի տարածաշրջանային անվտանգության և խաղաղության պահպանման հարցում:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի,ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջտարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում: 1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղըեւ Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր: Հիմնախնդրի կարգավորման շուրջբանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափ, որը կարգավորման ուղիներ գտնելուբավականաչափ ներուժ ունի: Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումնանհնար է առանց < i>բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավմասնակցության: