Սևանա լճում խեղդվող քաղաքացուն օգնության են հասել փրկարարները
ОбществоՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 24-ին` ժամը 14.13-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահող ջրափրկարարները լճում նկատել են խեղդվող քաղաքացու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակներ ի նախարարությունից, ջրափրկարարները լճից դուրս են բերել 1971թ. ծնված Հ. Թ.-ին և տեղափոխել թիվ 2 հանրային լողափի բուժկետ, որտեղ վերջինս ստացել է համապատասխան բուժօգնություն: