Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ձեզնից է կախված, թե եկող տասնամյակներում Հայաստանն աշխարհում ինչ դեր է ունենալու. Նախագահը` «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչներին

 Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցը մեկնարկել է Դիլիջան քաղաքից, որտեղ Հանրապետության Նախագահը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի շուրջ 200 հոգանոց համայնքի ներկայացուցիչների՝ խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցների հետ:

Մինչ հանդիպումը, Հիմնադրամի` «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցած թիմերը կենտրոնի նախասրահում Նախագահին ներկայացրել են իրենց համայնքներում իրականացրած նախագծերը, որտեղ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերը փորձել են օգտագործել ի բարօրություն Հայաստանի:

Ծրագրի հինգ համայնքներում իրականացրած ենթածրագրերի հակիրճ նկարագրությունից և միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականների միջանկյալ արդյունքների ամփոփումից հետո դահլիճում կայացած հանդիպմանը «Լույսի» շրջանավարտները ևս, ովքեր ապրում և աշխատում են Հայաստանում, ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, իսկ Հիմնադրամի աշխատանքային հատուկ խմբերը՝ կրթության, ճարտարապետության, ձեռներեցության և տվյալների գիտության ոլորտներում իրենց աշխատանքները, «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթի հ աղթողները՝ իրենց ծրագրերը: «Ստարտ Արմենիա» մրցույթի հաղթողներին Հանրապետության Նախագահը հանձնել է հավաստագրերը և պարգևներ:

ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը: 2015-2016թթ. կրթաթոշակի արժանացել է 53 նոր ուսանող, 54 ուսանող «Լույսի» աջակցությամբ շարունակում է կրթությունը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում:

«Անշուշտ, ամեն տարի ես մեծ հաճույքով եմ սպասում այս հանդիպմանը: Նախ` ուզում եմ շնորհավորել «Լույս» հիմնադրամի այս տարվա շահառուներին, բոլոր նրանց, ովքեր այս տարի ընդունվել են աշխարհի լավագույն բուհեր և արդեն ստացել են «Լույս» հիմնադրամի աջակցությունը: Մեր ժամանակներում, կարծում եմ, առավել ևս այս լսարանում, ավելորդ է խոսել կրթության կարևորության մասին: Բայց, որպես Հայաստանի Նախագահ, ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ ձեր Հայրենիքը, ձեր պետությունը պատրաստ է միշտ գտնվելու ձեր կողքին՝ ձեր մասնագիտական ունակությունները, ձեÖ € գիտելիքները կատարելագործելու ճանապարհին: Խելոք մարդիկ, մրցունակ մասնագետներ անհրաժեշտ են բոլոր երկրներում, իսկ մեր երկրում՝ առավել ևս: Ուստի, նորից եմ կրկնում՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայի, որպեսզի դուք կարողանաք հասնել ձեր հնարավորությունների առավելագույնին:

Այսօր աշխարհը շատ արագ է փոխվում, և արագ զարգացող աշխարհում անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ սերունդ ստանա ավելի լավ կրթություն, քան նախորդը. լինի ավելի խելացի, լինի ավելի շատ ինֆորմացված և ավելի ճիշտ որոշումներ կայացնի: Այս առումով, ես ուրախ եմ, որ Հայաստանում աճում է լավ սերունդ՝ հենց ձեզ փոխարինող սերունդը, որ վերջին մի շաբաթվա ընթացքում ինձ ուղղակի երջանկացրեց: Հավանաբար, գիտեք, իսկ եթե չգիտեք՝ իմացեք, որ վերջին շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել համաշխարհային երեք առարկայական օլիմպիադաներ՝ ֆիզիկայից, մաթեմատիկայից և կենս աբանությունից, որտեղ Հայաստանի 15 մասնակիցներից 14-ը տուն են վերադարձել մեդալներով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ այդ տվյալները համեմատելով տարածաշրջանի այլ երկրների աշակերտների շահած մեդալների քանակի հետ, ըստ որի՝ Հայաստանը բավականին մեծ առավելություն ունի:

Նախագահը շնորհակալություն է հայտնել «Լույսի» ուսանողներին և շրջանավարտներին, ովքեր, աշխարհի լավագույն բուհերում ստանալով գիտելիքներ, վերադառնում են Հայրենիք և այդ գիտելիքը ծառայեցնում մեր ժողովրդի բարօրությանը:

«Վստահ եմ, որ ձեզնից շատերը կարող էին այդտեղ մնալ, այդտեղ աշխատել: Դա էլ տարբերակ է, բայց կարծում եմ՝ լավագույն տարբերակը չէ: Լավագույն տարբերակը այս պահն է, երբ բոլորդ միասին հավաքվում եք Հայաստանում. մեկը գնում է Գարգառ, մյուսը՝ Շուշի, երրորդը՝ Գյումրի, և փորձում է մի օգտակար բան անել մեր երկրի համար: Շատ լավ ծրագրեր եք իրականացնում: Ապրե՛ք բոլորդ: Այս կարճ խոսքս ուզում եմ ավարտել ձե՛ր իսկ կարգախոսով՝ միասին զարգացնենք Հայաստանը: Հակառակ պարագայում՝ աշխարհաքաղաքական այս վայրիվերումների ընթացքում մենք, հանկարծ, կարող ենք մնալ ցածր աստիճանին: Ձեզնից է կախված, թե եկող տասնամյակների ընթացքում Հայաստանը աշխարհում ինչ դեր է ունենալու, բայց որ ամենակարևորն է՝ Հայաստանը ունենալու՞ է հավերժ գոյություն ունենալու իրավունք, թե՞ կասկածի տակ է առնվելու:

Ես վստահ եմ, որ մենք այսօր այդ իրավունքը ունենք, այդ հնարավորությունը ունենք, ու նաև, իհարկե, լիահույս եմ, որ դուք այդ իրավունքը շատ ամուր եք պահելու: Անցնելու է 10-15 տարի, այս դահլիճում նստած մարդիկ են մեր երկիրը ղեկավարելու: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ուզում եմ, որ դուք ձեր այս ժամանակը, այս տարիքը, իրոք, օգտագործեք գիտելիք և մարդկային որակներ ձեռք բերելու համար»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիլիջանից Նախագահը մեկնել է Բերդ քաղաք: Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը եղել է մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրերում:

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026