Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ նախագահն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին եղել է Բերդ քաղաքում, որտեղ ներկա է գտնվել քաղաքի նորակառույց հիվանդանոցի բացման արարողությանը: Առողջապահական այս հաստատության կառուցման և արդիականացման աշխատանքներին Հանրապետության Նախագահը ծանոթացել էր անցյալ տարվա ապրիլի 5-ին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր կատարած այցի ժամանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտի պատասխանատուների, Համաշխարհային բանկի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել նորաբաց առողջապահական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, բժշկական ծառայության որակյալ մատուցման նպատակով ստեղծված պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ:

«Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ մարզերի առողջապահական համակարգի օպտիմալացման մասին ՀՀ կառավարության 12.11.2006թ. թիվ 1911-Ն որոշմամբ, որի համաձայն միավորվել են «Բերդի պոլիկլի-նիկա» և «Բերդի հիվանդանոց» ՓԲԸ-ները: Նախատեսված էր կենտրոնի արտահիվանդանոցային ծառայությունը և վարչական հատվածը տեղակայել ինֆեկցիոն մասնաշենքում, իսկ բոլոր հիվանդանոցային ծառայությունները՝ պոլիկլինիկական մասնաշենքում: Իրականացված աշխատանքների արդյունքում, բժշկական կենտրոնը վերակազմակերպվել է որպես հիմնականում ինտենսիվ և անհետաձգելի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություն:

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ ՀԲ կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել են Բերդի բժշկական կենտրոնի երկհարկանի պոլիկլինիկական և մեկհարկանի ինֆեկցիոն մասնաշենքերի (շուրջ 1700քմ) վերակառուցման, ինչպես նաև կցակառույցի (շուրջ 900քմ) կառուցման շինարարական աշխատանքները: Արդիականացման շրջանակներում ամբողջովին փոխարինվել է երկու մասնաշենքերի տանիքների ծածկը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել է նոր բժշկական վերելակ, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները: Բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքին կից կառուցվել է նոր կաթսայատուն և հիմնանորոգվել է էլեկտրամատակարարումն ապահովող ենթակայանը: Իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության տեղադրում և այլն: Բերդի բժշկական կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով և պարագաներով: Կենտրոնում իրականացվել է 940.2 մլն դրամի ներդրում: Արդիականացված կենտրոնը հնարավորություն կընձեռի Բերդի տարածաշրջանի բնակչությանը մատուցելու որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերին մոտ:

Բերդ քաղաքից Սերժ Սարգսյանը մեկնել է մեկ այլ սահմանամերձ համայնք՝ Վերին Կարմիրաղբյուր, որտեղ Հանրապետության Նախագահի ներկայությամբ բացվել է 80 երեխայի համար նախագծված մսուր-մանկապարտեզը: Վերին Կարմիրաղբյուր համայնքի երեխաները մինչ այժմ հաճախում էին 1923թ. կառուցված փայտաշեն մանկապարտեզ: 1991թ. սկսվել է նոր մանկապարտեզի շենքի շինարարությունը, որը մնացել էր անավարտ: Անավարտ այդ շինության հիմքի վրա իրականացվել են նոր մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն սկսվել են 12.09.2013թ.՝ ՀՀ Նախագահի հանձնարարությամ բ, ավարտվել՝ 30.03.2015թ.: Ծրագրի շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 119.8 մլն դրամ: Մանկապարտեզին հատկացվել է նաև 5.2 մլն դրամ արժեքով գույք` երկհարկանի մահճակալներ, սեղաններ, աթոռներ, զգեստապահարաններ և այլն: Մինչև նոր մանկապարտեզի շենքի վերակառուցումը մանկապարտեզ է հաճախել 35 երեխա: Շենքի վերակառուցման արդյունքում նախադպրոցական այս հաստատություն կհաճախի 71 երեխա: Մանկապարտեզը ներկայումս ունի 9 աշխատակից` 65,000 դրամ միջին ամսական աշխատավարձով, նախատեսվում է ևս 3 աշխատակցով համալրում:

Տավուշի մարզի Չորաթան համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության ֆաբրիկայի արտադրամաս՝ ծանոթացել գործարկման աշխատանքներին, ուսումնական-մեկնարկային գործընթացներին, ինչպես նաև ընկերության զարգացման հետագա ծրագրերին:

«Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 16.02.2015թ. Չորաթան համայնքում, ռուսաստանաբնակ գործարար Սուրեն Երիցյանի կողմից: Ընկերությունը նախատեսում է արտադրել տարբեր նշանակության` գյուղատնտեսական, շինարարական, ցրտահարության դեմ և չքայքայվող ձեռնոցներ: Արտադրության հիմնման նպատակով Չորաթան համայնքում ձեռք են բերվել երկու կիսակառույց խարխուլ վիճակում գտնվող անասնագոմեր: Ներկայումս վերակառուցված մեկ հարկանի արտադրամասի ընդհանուր մակերեսը 2000քմ է: Շինարարական աշխատանքներն սկսվել են 15.03.2015թ., ավարտվել՝ 15.07.2015թ.: Ընկերության պատասխանատուն երի հավաստմամբ, արտադրանքն արտահանվելու է ՌԴ և Բելառուս: Արտադրության օրական ծավալը ներկայումս կազմում է 16,000 զույգ ձեռնոց: Չորաթանում արդեն ստեղծվել է 50 աշխատատեղ՝ 100,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Այժմ համայնքում վերակառուցվում է ևս մեկ արտադրամաս՝ 2000քմ ընդհանուր մակերեսով: Շինարարական աշխատանքներն սկսվել են 15.06.2015թ, ավարտը նախատեսվում է 30.11.2015թ.: Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո, արտադրամասը կհամալրվի ևս 100 աշխատակցով: Երկու արտադրամասերն ամբողջ հզորությամբ գործարկելու դեպքում, ըստ ընկերության ղեկավարի, նախատեսվում է աշխատակիցների ընդհանուր թիվը հասցնել 250-ի՝ միջին ամսական 100,000 դրամ աշխատավարձով:

«Տավուշ տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա 5 տարիների ընթացքում ստեղծել, ընդհանուր առմամբ շուրջ 2000 աշխատատեղ և կատարել շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որից շուրջ 5 մլն դոլարը՝ 2015-2016թթ. ընթացքում: Այս նպատակով արդեն իսկ ներդրվել է շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է ընկերության մասնաճյուղեր բացել նաև մարզի Արծվաբերդ, Այգեձոր, Կողբ, Պառավաքար և Բերդ համայնքներում:

Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել ընկերության ընթացիկ գործունեությանն ու հետագա զարգացման ծրագրերին:

Ֆաբրիկայի արտադրամաս այցելելուց հետո Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է նաև Չորաթան համայնքի բնակիչների հետ: 

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026