Աստղաձորի ջրամբարի կառուցման համար կպահանջվի 2 միլիոն դոլար
ОбществоԴեռ խորհրդային ժամանակներից քննության է առնվում Գեղարքունիքի մարզի Ասդտղաձոր գյուղով հոսող գետակի վրա, գյուղի հարավային մասում ոռոգման ջրամբար կառուցելու հարցը, որն այժմ կրկին եկել է օրակարգ: Ինչպես տեղեկացրեց «Մարտունի» ՋՕԸ նախագահ Թաթուլ Կարապետյանը, տեղանքն ունի բնական գոգավո րություն, որտեղ պատնեշի կառուցմամբ կարելի է կուտակել մինչեւ 2 միլիոն խորանարդ մետր ջուր:
«Այն կարող է բավարարել Աստղաձորի 400-500 հեկտար տնամերձերի եւ վարելահողերի, ինչպես նաեւ Զոլաքարի մի թաղամասի եւ Մարտունի քաղաքին պատկանող 170 հեկտար վարելահողերի ոռոգման պահանջները: Ջրամբարի շահագործման դեպքում Սեւանա լճից սնվող Աստղաձորի ոռոգման պոմպակայանը գործարկելու հարկ չի լինի, ինչի արդյունքում կխնայվի մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա: Բացի այդ, ջրամբարը կունենա նաեւ բնապահպանական կարեւոր նշանակություն»,- նշեց Թաթուլ Կարապետյանը: Նախնական հաշվարկներով` Աստղաձորի ջրամբարի կառուցման համար կպահանջվի մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար:
Խոսրով Խլղաթյան