Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ» ֆոտոգիրքը Ցեղասպանությունն իրենց մաշկի վրա զգացածների պատմությունն է

Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը հուլիսի 24-ին հանրության դատին ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը վերապրածների լուսանկարների ֆոտոգիրքը: Տարիների աշխատանք է պահանջվել, որպեսզի լուսանկարիչը հավաքագրի Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող 45 վերապրածների անձնական պատմությունները, լուսանկարչական սարքի միջոցով արձանագրի սարսափի դրոշմը նրանց աչքերում: «Վերապրածներ» գրքի շնորհա նդեսը կայացավ արվեստասերների, Նազիկ Արմենակյանի ընկերների և պարզապես հետաքրքրված հանդիսատեսի ներկայությամբ` գողտրիկ միջավայրում:

Լուսանկարիչը ներկայացրեց «Վերապրածներ» նախագծի ստեղծման պատմությունն ու իր, որպես վավերագիր լուսանկարչի, փորձառությունը: Նրա խոսքով` ամեն ինչ սկիզբ առավ 2005-ին, երբ Կովկասի ինստիտուտում սովորելիս առաջադրանք էր կատարում և նկարեց Հայոց ցեղասպանության ականատես 100-ամյա Ռեմելլային: «Ինձ համար այդ ամենը նոր էր. տեսնել 100-ամյա կնոջ, ով խոսել համարյա չէր կարողանում, չէր տեսնում: Այդ ժամանակ մտածում էի` ինչպես նկարեմ, որ հետաքրքիր լինի: Մի միտք ծնվեց. ուզեցի նրա երիտասարդ տարիների լուսանկարը, քանի որ այն, ինչ տեսնուÕ ´ էի այդ պահին, հնարավոր չէր պատկերցնել, թե ինչպիսին էր եղել նա: Հետո խնդրեցի, որ նա պահի իր 20 տարեկանի լուսանկարը ու այդպես նկարեցի: Նրա կնճիռները, 20 տարեկանի լուսանկարը, պատահական ընտրված պատի ֆոնը հնարավորություն տվեցին ստանալ նկար, որը սիրվեց շատերի կողմից: 2.5 տարի հետո կրկին որոշեցի գտնել վերապրածների ու շարունակել շարքը: Ես, իհարկե, չէի պատկերացնում, թե ինչ լուրջ աշխատանք էի նախաձեռնում և թե որքան շուտ պետք է նախաձեռնած լինեի: Պետք շատ մարդկանց հասնցեի լուսանկարել, երբ իրենք ավելի լավ վիճակում էին ու ավելի շատ բան էին հիշում»,- պատմեց Նազիկ Արմենակյանը:

Լուսանկարիչը վերհիշում է, թե որքան դժվարությամբ էր գտնում վերապրածներին, ուներ միայն հասցեներ: Ժամանակ է եղել, որ մի քանի գյուղ է հասել և նրանցից ոչ մեկը ողջ չի եղել:«Երբեմն ստացվում էր այնպես, որ նրանց վերջին լուսանկարներն էի անում, ինչն ինձ համար շատ դժվար էր»,- ասաց Նազիկ Արմենակյանը:

«Մեկ անգամ հասա գյուղ, հասցեն գտա, տան դիմաց կանգնել, սպասում էի, մտածում` ինչպես մտնեմ տուն, ինչ խոսեմ, մեկ էլ մի ավտոմեքենա կանգնեց, դագաղ հանեցին: Ես խառնվեցի, հարցնում էի, թե ով է մահացողը, ու ասացին այդ կնոջ անուն-ազգանունը, ում փնտրում էի: Գնացի նստեցի մեքենան, որ հետ վերադառնամ, շատ վատ էի զգում, լաց էի լինում: Շարժվել էինք արդեն, բայց մտքովս ինչ-որ բան անցավ ու վարորդին խնդրեցի, որ հետ գնանք այդ կնոջ տուն: Ես հասկացա, որ կարևոր է ցույց տալ, որ այդ մարդիկ մահանում են, այսինքն` նրանք հավերժ չեն` չնայած 100 տարի ապրել ու դեռ ապրում են, որո վհետև ասելիք ունեն: Ես հասկացա, որ այդքան տարի այդքան ասելիք պահելով, լռություն պահելով, իրենք ինչ-որ բանի էին սպասում»,- վերհիշեց լուսանկարիչը:

Նազիկ Արմենակյանին նախագիծը թույլ է տվել կարևոր մարդկային հարաբերություններ հաստատել: «Նախագծի միջոցով ստեղծված կապը որոշ վերապրածների հետ շարունակվեց: Ես անընդհատ վերադառնում էի նրանց մոտ, ինձ հետաքրքիր էր նրանց այցելել ու տեսնել, թե ինչպես են»,- նշեց նա:

Այսօր, երբ գիրքը պատրաստ է, լուսանկարիչը մեծ բավարարվածությամբ փաստում է, որ չափահաս երեխայի նման «նրան» ուղարկում է հասարակություն:

Ֆոտոգրքի խմբագիր, կինոգետ, համադրող Վիգեն Գալստյանի խոսքով` գիրքը խմբագրելու Նազիկ Արմենակյանի առաջարկն ընդունել է որոշակի վերապահումով:«Համաձայնեցի այն պայմանով, որ մենք կաշխատանեք ու մի փոքր էլ կզարգացնենք նախագիծը, որպեսզի այն համապատասխանի գրքի ֆորմատին: Ոչ ես, ոչ էլ Նազիկը մտադրություն չունեինք այսքան երկար ժամանակ աշխատանք տանել, բայց քանի որ երկուսիս համար էլ կարևոր էր` գիրքը լինի ամբողջական և հնարավորինս կատարյալ, այդ գործընթացը տևեց մոտ 10 ամիս»,- ասաց Վիգեն Գալստյանը:

Նա նկատեց, որ ընտրություն են կատարել հազարավոր լուսանկարներից: «Խնդիր կար այդ ամենը զտելու և 40 լուսանկարից բաղկացած գիրք դարձնելու: Երկար մտորում էինք, թե որ լուսանկարները ընտրվեն, ինչ գաղափարախոսություն, ինչ տրամաբանություն ունենան: Գիրքը բացվում է մահվան տեսարանով, դագաղում պառկած Աշխենն է: Ինձ համար, որպես գրքի խմբագրի, կարևոր էր ստեղծել ֆոտոգիրք, ոչ թե գիրք, որն ուղղակի պարունակում է լուսանկարներ»,- նշեց արվեստաբանը:

Նրա դիտարկմամբ` գիրքը, որպես ամբողջություն, շատ է տարբերվում ուղղակի ցուցահանդեսից, այս ֆոտոգրքում լուսանկարն ու տեքստը հետաքրքիր ձևով են հարաբերվում:«Այս դեպքում կային վկայություններ, որոնք անհրաժեշտ էր ընդգրկել, կար Մարկ Նշանյանի նախաբանը, որը, կարծում եմ, հայերենով լուսանկարչության մասին գրված ամենակարևոր տեքստերից մեկն է: Այն կոչվում է «Պատկերը որպես նշխարհք», և նա շատ հետաքրքիքր ձևով է ներկայացնում այդ լուսանկարների արժեքը, վերապրածների փորձառությունը ըմբռնելու գործը: Այս գրքում տեքստն ու լուսանկարը հավասար կշիռ ունեն»,- նկատեց նա:

«Վերապրածներ» ֆոտոգիրքը լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի երկրորդ գիրքն է «Մենակության շտամպ»-ից հետո: 1000 տպաքանակ ունեցող գիրքը բաժանվելու է վերապրածների ընտանիքներին, գրքի ստեղծման մեջ ներդրում ունեցող անձանց, բայց մի մասն էլ վաճառվելու է: Անգլերեն տարբերակը կներկայացվի լուսանկարների ամենաամյա միջազգային փառատոնին, բացի այդ` արտասահմանյան գրախանութներին կտրամադրվի:

Գրքի ստեղծումը հնարավոր է դարձել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի և հովանավոր Աշոտ Խաչատուրյանցի շնորհիվ:

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026