Գողություն երթուղայինում
ОбществоՀուլիսի 23-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցի թիվ 14 հասցեի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Միհրան Գ.-ին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են 11.000 դրամ եւ տարբեր խանութների այցեքարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Միհրան Գ.-ն հայտարարել է, որ դրամապանակը նույն օրը, ժամը 18.00-ին, գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի ուղեւորներից մեկի պայուսակից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ուղեւորը 1965 թ. ծնված Կարինե Ս.- է:
Կատարվում է հետաքննություն: