Ռուբեն Սասունցին և Գոհար Հովհաննիսյանը անակնկալ ունեն
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ազգագրական երգերի կատարողներ Ռուբեն Սասունցին և Գոհար Հովհաննիսյանը շուտով նոր անակնկալ կմատուցեն իրենց երկրպագուներին: Life.panorama.am-ին Ռուբեն Սասունցին տեղեկացրեց, որ Գոհար Հովհաննիսյանի հետ նոր զուգերգ են ձայնագրել, որի տեսահոլովակը կներկայացնեն մինչ սեպտեմբեր:
«Երգը, որ ընտրել ենք ես և Գոհարը, գրել է գուսան Հայկազունին, այն Զորավար Անդրանիկի վերադարձի մասին է: Արդեն ձայնագրվել ենք Հայկոյի «H-studio» ձայնագրման ստուդիայում, իսկ օգոստոսի 2-ին և 3-ին կնկարահանենք տեսահոլովակը: Պետք է ասեմ, որ տեսահոլովակի սցենարական լուծումների հարցում ես ինքս էլ մասնակցություն կունենամ: Նախատեսել ենք տեսահոլովակում ստանալ հայկական, ազգային ծիսական իրավիճակներ, իսկ տեսահոլովակի վերջում շատ հետաքրքիր կերպով կերևա Զորավար Անդրանիկի պատկերը: Ի դեպ. տեսահոլովակում իրենց մասնակցությունը կունենան նաև «Տարոնցիներ» երգի-պարի համույթը»,-պատմեց Ռուբեն Սասունցին:
Երգի ընտրության վերաբերյալ երգիչը հավելեց. «Բավականին ժամանակ էր անցել, ինչ ես և Գոհարը համատեղ աշխատանք չէինք ներկայացրել մեր հանդիսատեսին, և վերջապես որոշեցինք լրացնել այդ բացը:
Շարունակությունը՝ այստեղ