ԶԼՄ-ներն առաջնահերթ տեղեկատվություն տարածելիս պետք է զերծ մնան ադրբեջանական կայքերով առաջնորդվելուց. Արծրուն Հովհաննիսյան
ИнтервьюԵրեկ երկոյան հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը` թե արցախյան սահմանի և թե Տավուշի մարզի հատվածներում: Ընդհանուր առմամբ, մոտ 160 խախտում է տեղի ունեցել մինչ առավոտ, այդ թվում՝ կիրառվել են 60 և 82 մմ ականանետեր. հայկական կողմը կորուստներ չունի, հակառակորդը որոշակի կորուստներ է կրել, ինչը նաև այսօր խոստովանել է,- «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Չնայած դրան` այս օրերին Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է վարում` կեղծելով հայկական կողմի իբր կորուստների փաստը, և շարունակ ապատեղակատվություն տարածում: Հորդորում ենք դրան չտրվել, քանի որ մենք մշտապես տեղեկություններ ենք տարածում և առաջարկում հակառակորդի տեղեկություններին չհետևել: ԶԼՄ-ները պետք է զերծ մնան ադրբեջանական կայքերով առաջնորդվելուց: Ինչ վերաբերում է հակառակորդին տված պատասխանին, ապա հայկական կողմի գործողությունները ոչ միայն լռեցնում են հակառակորդին, այլև ստիպում նրանց հետ քաշվել: Դրա մասին է վկայում նաև վերջերս Նախիջևանի հատվածում իրականացված գործողությունը, որի արդյունքում մերոնք բարելավեցին դիրքերը` առաջ տանելով հենակետերը, և հսկողություն սահմանեցին ռազմավարական կարևորր ճանապարհների վրա:
Հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունավետության մասին է վկայում նաև այն, որ այլ տրամաչափի և այլ մաշտաբների կիրառումը, հակառակորրդի կողմից ոտնձգությունները հաջողությամբ կասեցվում են»,- նկատեց Արծրուն Հովհաննիսյանը:
«Ուղղակի այլ հարց է, թե հանրության մեջ և, հատկապես, այսպես կոչված «որոշ փորձագետների» կողմից այդ էֆեկտիվությունը ինչպես է մեկնաբանվում: Եթե ոմանք կարծում են, որ միակ արդյունավետությունն այն է, որ հակառակորդը կապիտուլյացիա կնքի մեզ հետ՝ խաղաղություն ցանկանալով, ապա դա այնքան էլ այդպես չէ»,- հավելեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: