Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
ОбществоԵրևանի բնակիչ Արտուշ Ղուլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Արտուշ Ղուլյանը որպես մաքսակետի պետի տեղակալ (2006 թվականի մայիսի 9-ից) աշխատելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետում` դրամի ձևով ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք` կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար:
Վերը նշված քրեական հոդվածով` մեղադրյալին սպառնում է յոթից տասներկու տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Բերդի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանն Արտուշ Ղուլյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է կալանավորումը: