Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վահանցիները հանդիսավորությամբ նշեցին իրենց գյուղի հիմնադրման 90–րդ տարեդարձը

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչներն հուլիսի 25-ի վաղ առավոտվանից տոնական տրամադրությամբ նշեցին գյուղի հիմնադրման 90–րդ տարեդարձը: Միջոցառման հիմնական վայր էր ընտրվել Վահանի Պանթեոնը, ուր հանգչում են 1992-1994 թվականների ինքնապաշտպանական մարտերում զոհված հերոս վահանցիները, եւ որտեղ տեղադրված է Հայրենական մեծ պատերազմում զո հված վահանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, Վահանի տարածքում տեղակայված ՀՀ ԶՈւ բանակային ստորաբաժանումների ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, Ճամբարակի տարածքի համայնքների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ վ ահանցիներ: Միջոցառումը սկսելուց առաջ վահանցիները եւ հրավիրված հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Վահանի ինքնապաշտպանական մարտերում զոհված քաջորդիների շիրիմներին:

Բացելով տոնական միջոցառումը` համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանը նշեց, որ Վահանը 1925 թվականին  հիմնադրել են Արծվաշենից այստեղ տեղափված ընտանիքներ: Ի պատիվ այն ժամանակվա ՀԽՍՀ հողժողկոմատի աշխատակից Ռուբեն Դաշտոյանի, ով մեծ ներդրում է ունեցել նորաբնակներին հող ու օթեւան տրամադրելու հարցում, գյուղը կոչվել է Ռուբենավան: 1939 թվականին, երբ բռնադատվում ու գնդակահարվում է Ռուբեն Դաշտոյանը, կառավարության պահանջով գյուղը կոչվում է Օրջոնիկիձեի անունով: 1990 թվականից բնակավայրը կրում է Վահան անունը: «Մեր գյուղը հիմա ոչ թե մարդու անուն է կրում, այլ` վահանի, քանի որ այնհամարվում է Հայաստանի արեւելյան սահմանի դարպասը, որը պաշտպանիչ վահանի դեր է տանում:Մոտ չորս տարի տեւած մարտական գործողությունների ընթացքում մեր գյուղն իրավացիորենարդարացրեց իր անվանակոչությ ան իմաստը` մնալով աներեր ու անսասան: Թե’ այն ծանր օրերին, թե’անցած երկու տասնամյակների ընթացքում գյուղից ոչ մի ընտանիք չի հեռացել, բոլորը մեկ մարդու պեսպաշտպանում ու շենացնում են իրենց հողը»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 Վահանցի Ազատ Թորոսյանն իր խոսքում նշեց, որ հպարտ է զգում իրեն` լինելու զավակը մի հողի, որի մարդիկ այստեղ հաստատվելուց 16 տարի անց մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին` տալով ավելի քան 200 մասնակից եւ 90 զոհ, որի մարդիկ աչքի են ընկել սոցիալիստական շինարարության տարիներին` ունենալով ամենաբարձր արտադրական ցուցանիշները, որի մարդիկ դարձել են հայտնի գիտնականներ, մանկավարժներ, զինվորական ու հասարակական գործիչներ:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում շեշտեց, որ Վահանի խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության ներքո.Վահանի նման փառավոր ուղի անցած գյուղի կենսապայմանների բարելավման համար վերջին տարիների ընթացքում ներդրվել եւ ներդրվում են կենսական կարեւոր նշանակության ծրագրեր: «Սակայն, ես կցանկանայի Վահանը տեսնել ոչ միայն ավելի բարեկեցիկ, այլ նաեւ ավելիբազմամարդ: Երիտասարդ ընտանիքներին հորդորում եմ ավելի շատ երեխաներ ունենալ, ավելացնելծնունդների թիվը, որ մեր հայրենիքի վաղվա օրը լինի ավելի հուսալի ու ապրեցնող: Հուսով եմ, որներկա կգտնվեմ նաեւ գյուղի մեկդարյա հոբելյանի տոնին, անկախ դիրքից ու պաշտոնից, եւ այնժամկհայտարարվի, որ Վահանում բնակչության< /b> թիվը կտրուկ ավելացել է»,-շեշտեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանն իր խոսքում կարեւորեց Վահանի այսօրվա մարդկանց մասնակցությունը հայոց բանակաշինությանը, հայրենիքի սահմանների պաշտպանությանը: «Լինել վահանցի` նշանակում է լինել քաջ ու հայրենասեր, տոկուն ու պատվախնդիրհայ: Վահանն այսօր իսկական վահանի դեր է տանում´ ոչ միայն ռազմավարական դիրքի, այլ նաեւհայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու առումով: Հայոց բանակի շարքերումայսօր ծառայում են 25 ժամկետային եւ 55 պայմանագրային զինծառայողներ, Վահանը տվել է քաջարիզինվորներ ու զինվորականներ, ովքեր այսօր էլ կանխում են թշնամու ‚ ամեն մի ոտնձգության փորձ»,- նշեց Պողոս Պողոսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալը հրապարարակեց ՀՀ պաշտպանության նախախար Սեյրան Օհանյանի կարգադրությունը` հայրենիքի պաշտպանության եւ ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար վահանցի մի խումբ ազատամարտիկների եւ մանկավարժների ՀՀ պաշտպանության նախարարության հուշամեդալներով պարգեւատրելու մասին:

Ասմունքով ու հայրենասիրական երգերով, բեմականացումներով հանդես եկան Վահանի միջնակարգ դպրոցի աշակերտները:

Համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանն ընթերցեց Վահանի ավագանու եւ գյուղապետարանի որոշումը` Վահանի պաշտպանության եւ զարգացման մեջ ավանդ ներդրած մի խումբ մարդկանց «Վահանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին, որին արժանացան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, զինվորական թոշակառու, Վահանի ինքնապաշտպանական մար տերի մասնակից Գալուստ Առաքելովը:

Միջոցառման ավարտից հետո վահանցիները եւ հրավիրված հյուրերը տոնախմբությունը շարունակեցին հացկերույթի սեղանի շուրջ:

Խոսրով Խլղաթյան

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026