Գվատեմալայի իշխանությունները ԱՄՆ-ին են արտահանձնել թմրաբարոն Խայրո Օրելյանային
ОбществоԳվատեմալայի իշխանությունները ԱՄՆ-ին են արտահանձնել թմրաբարոն Խայրո Օրելյանային, որը հայտնի է El Pelon (ճաղատ) մականունով: Նա կապված է մեքսիկական թմրակարտելների հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Օրելյանայի փաստաբանին:
Օրելյանային կալանավորել էին Գվատեմալայում անցյալ տարվա մայիսին տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի ժամանակ զոհվել էր 3 մարդ: ԱՄՆ-ում նա դատարանի առջեւ կկանգնի ապօրինի թմրանյութերի վաճառքի համար, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ամերիկյան իշխանությունների տեղեկություններով՝ Օրելյանան ԱՄՆ էր տեղափոխում կոկաինի խոշոր խմբաքանակ: