Առողջապահության նախարարն այցելել է հոսպիտալում բուժվող զինծառայողներին
ОбществоՏավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց նաեւ Բերդ քաղաքի բժշկական կենտրոնի հարեւանությամբ տեղակայված զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Արմեն Մուրադյանը զրուցեց զինծառայողների հետ, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով:
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ բժշկական օգնության եւ սպասարկման գործընթացին: Արմեն Մուրադյանին ներկայացվեցին վիրասրահի հնարավորությունները: