Գեղեցիկ գերիրական պատկերներ՝ նկարված գունավոր մատիտներով (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Ամերիկացի նկարչուհի Մորգան Դևիդսոնի նկարներն ապշեցնում են դրանց պայծառությամբ և գունագեղությամբ։ Երիտասարդ նկարչուհին ոգեշնչվում է բնությունից և իր տաղանդի շնորհիվ կարողանում է գեղեցիկ գերիրական պատկերներ նկարել օգտագործելով միայն գունավոր մատիտներ։
Մորգանի խոսքով՝ ինքը մանուկ հասակից սիրել է բնությունը և միշտ ընտանի կենդանիներ է ունեցել, որոնց սիրել է նկարել։ Նա պնդում է, որ հենց դրանով է պայմանավորված բնություն և կենդանիներ նկարելու իր ստեղծագործական ընտրությունը։
Մորգանը ծնվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում և ավարտել է Ringling նկարչական քոլեջը։ Ամերիկացի նկարչուհու աշխատանքները ներկայացրել է fishki.net կայքը։























